Artsakhpress

Մշակույթ

Հնդկաստանի Լանսերս միջազգային դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված միջոցառում

Հնդկաստանի Գուրուգրամ քաղաքի Լանսերս միջազգային դպրոցը և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն ապրիլի 26-ին համատեղ կազմակերպել են Հայաստանին նվիրված միջոցառում:

Հնդկաստանի Լանսերս միջազգային դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված միջոցառում

Հնդկաստանի Լանսերս միջազգային դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման ընթացքում Լանսերս միջազգային դպրոցի աշակերտները ներկայացրել են Հայաստանի յուրաքանչյուր ոլորտ՝   սկսած հայոց պատմությունից   մինչև հայ գրականություն,  երաժշտություն, պար,կրոն, սպորտ և մշակութային ու ազգային խորհրդանիշեր: Բեմը զարդարված է եղել հայտնի հայորդիների լուսանկարներով: Աշակերտներից մեկը հայերենով արտասանել է հայ մեծագույն գրող ուբանաստեղծ  Հովհաննես Թումանյանի հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև բանաստեղծի  կյանքից իրենց ընկերներին և ուսուցիչներին կենսագրական մանրամասներ հաղորդել: Ներկայացվել են նաև դրվագներ Կոմիտասի և Արամ Խաչատրյանի կյանքից:
Աշակերտների մյուս մասն էլ ներկայացրել է Հնդկաստանում հայկական համայքնի պատմական ներկայությանը վերաբերող փաստեր: Ծրագիրը զարդարել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի անդամ՝ Մելինե Մելիքյանի «Ուզունդարա»հայկական  ավանդական պարը, ինչի շնորհիվ հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելավանդական պարի գեղեցկությունը:
Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան պարոն Աչալ Մալհոթրան:
Որպես երախտիք ի նշան համագործակցության՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն դպրոցին է նվիրել հայկական եռագույնը՝ հույս հայտնելով, որ այն իր ուրույն տեղը կգտնի դպրոցում ծածանվող այլ պետությունների դրոշների շարքում: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search