Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
«Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն:
Կարծում եմ, որ նախորդ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է, և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դաձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար:
Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է նախագահող պետություն: Մեզ համար շատ կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները, և շատ կարևոր է մեր մասնակցությունն այդ կազմակերպությունում: Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ, կազմակերպությունը դարձնենք առավել գրավիչ: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ Ձեր այցի կապակցությամբ և վստահ եմ, որ կունենանք շատ կառուցողական, բեղմնավոր աշխատանք: Մենք ունենք քննարկելու հարցեր և շնորհակալություն այցի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 
Իր հերթին,Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, նախ շնորհակալություն հրավերի համար հատկապես նման հիանալի ժամանակաշրջանում, քանի որ այսօր կատարյալ գարնանային եղանակ է: Երկրորդ՝ իրականում կա լավ առիթ, որպեսզի հանդիպենք, դա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստն է: Մենք պարբերաբար անցկացնում ենք այս միջոցառումները, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ դժվար: Այժմ Եվրասիական միությունում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետություն և իհարկե մեզ համար կարևոր է, որպեսզի առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղությամբ:
Մյուս կողմից, սա լավ հնարավորություն է՝ քննարկել նաև մեր երկկողմ հարաբերությունները: Մենք Ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել ենք, քննարկել գործերի ընթացիկ իրավիճակը, տարեսկզբին նույնպես հանդիպել ենք, երբ ժամանել էիք Մոսկվա՝ որպես նախագահող երկրի վարչապետ, որի ընթացքում քննարկեցինք երկկողմ օրակարագային հարցերը: Այժմ էլ կանցնենք հիմնական կետերով, առավել ևս, որ մեր գործընկերները մեզ համար պատրաստել են մի շարք հարցեր:
Շնորհակալություն, որ հրավիրել եք Ձեզ մոտ ոչ ֆորմալ շփման, դա թանկ է գնահատվում, հնարավորություն է՝ ավելի լավ իմանալ մեկս մյուսին և ոչ ֆորմալ մթնոլորտում խոսել մեր երկկողմ փոխգործակցության ամենատարբեր ասպեկտների մասին: Հույս եմ հայտնում, որ ձեր նախագահությունը Եվրասիական միությունում կլինի բացարձակ հաջող, իսկ մեր բանակցությունները, ինչպես և մեր գործընկերների բանակցությունները կնպաստեն երկու երկրների համագործակցության զարգացմանը, առավել ևս, որ մեր երկրները դաշնակիցներ են, որոնք ունեն հարաբերությունների յուրահատուկ պատմություն և հույս ունեմ՝ շատ լավ ապագա: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության արդիական հարցեր:                             

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search