Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀՆախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ՝ նրանք քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա.Բեգլարյանը Նախագահ Սարգսյանին հարկիճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի՝ մարդու իրավունքներին առնչվող որոշ ծրագրեր Արցախում ևս իրականացնելու հնարավորությունները: