Artsakhpress

Սպորտ

Արցախի թիմը անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունում մրցելու է Սապմիի և Լուգանսկի թիմերի հետ

Արցախում՝ անցկացվելիք ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի երրորդ առաջնության՝ «CONIFA Sportsbet.io Euro Cup 2019»-ի շրջանակներում Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերը կհյուրընկալեն 12 ֆուտբոլային թիﬔրի։

Արցախի թիմը անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունում մրցելու է Սապմիի և Լուգանսկի թիմերի հետ

Արցախի  թիմը  անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի  Եվրոպայի առաջնությունում  մրցելու  է Սապմիի  և  Լուգանսկի   թիմերի  հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ին  տեղեկացրել  են  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարարությունից:
Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապﬕի, Արևմտյան Հայաստանի, Չաﬔրիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային թիﬔրը հունիսի 1-9-ը կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։
Հունվարի 27-ին Կրակովում ԿոնԻՖԱ-ի աﬔնամյա ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի է ունեցել Արցախում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության վիճակահանությունը։ Ըստ արդյունքների՝ թիﬔրը մրցելու են 4 խմբում։ Յուրաքանչյուր խմբից 1-ին  և  2-րդ տեղեր զբաղեցրած թիﬔրը կանցնեն քառորդ եզրափակիչ:
A խումբ - Արցախ, Սապﬕ, Լուգանսկ
B խումբ - Աբխազիա, Նիցցայի կոմսություն, Չաﬔրիա
C խումբ - Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ - Սեկեյի մարզ, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսեթիա
Աղբյուրի  հաղորդմամբ՝  առաջնությունն Արցախի համար աննախադեպ է՝ թե՛ որպես մարզական և թե՛ որպես ﬕջազգային ձևաչափով անցկացվող մասշտաբային ﬕջոցառում: Առաջնության անցկացումը կխթանի Արցախում ֆուտբոլի և այլ մարզաձևերի զարգացմանը, տոն կպարգևի ավելի քան 9000 հանդիսատեսի, կխթանի զբոսաշրջության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում, կնպաստի Արցախի ﬕջազգային ճանաչելիությանը:
Նշենք, որ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան ԿՈՆԻՖԱ-ին ﬕացել է 2014-ին և մասնակցել է առաջին իսկ աշխարհի առաջնությանը։
Տեղեկացնենք, որ ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (անգլ.՝ The Confederation of Independent Football Associations), ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների ﬕջազգային կառավարող մարﬕն է, որը հիﬓադրվել է 2013թվականի հունիսի 7-ին՝ Շվեդիայում: Այն համաշխարհային հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ազգերի, փաստացի անկախ պետությունների, մարզերի, փոքրամասնությունների և ﬔկուսացած տարածքների մարզիկներին՝ դրսևորելու իրենց կարողությունները, զարգանալու որպես մարզիկներ և անհատներ։ Կոնֆեդերացիան նաև ֆուտբոլի, մշակույթի և ընկերության արժեքների ﬕջոցով ազգերի ու ﬔկուսացված տարածքների ﬕջև կամուրջներ կառուցելու, ռասիզﬕ վերացման ու արդար մրցակցության տարածման, աշխարհում խաղաղության հաստատման նպատակ է հետապնդում։ Կազմակերպությունն այսօր ներառում է 54 ֆեդերացիաներ և համապատասխանաբար՝ 54 հավաքական թիﬔր: 2014 թվականից ԿՈՆԻՖԱ-ի հովանու ներքո սկսել են կազմակերպել ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ:
ԿՈՆԻՖԱ-ի առաջին Աշխարհի առաջնությունը անց է կացվել 2014թ. հունիսին Շվեդիայի Օստերսունդ քաղաքում։ Աշխարհի երկրորդ առաջնությունը տեղի է ունեցել 2016-ին Աբխազիայում: Հաջորդ առաջնությունը կազմակերպվել է 2018–ին՝ Սոմալիի Բարավա քաղաքում։ 2020–ին կկայանա ԿՈՆԻՖԱ-ի չորրորդ առաջնությունը։

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search