Artsakhpress

Մշակույթ

Նախատեսում ենք Արցախում իրականացնել համերգային ծրագրեր. Տիգրան Մանսուրյան

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք Արցախում երկու համերգային ծրագրեր կազմակերպելու մասին մի շարք հարցեր:

Նախատեսում ենք Արցախում իրականացնել համերգային ծրագրեր. Տիգրան Մանսուրյան

Նախատեսում  ենք  Արցախում    իրականացնել  համերգային  ծրագրեր. Տիգրան  Մանսուրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀանդիպումից  հետո   այս  մասին  «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում  ասել է  կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը:
Նրա  խոսքով՝  համերգներից  մեկը  կազմակերպվելու  է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի  ժամանակ   հնչելու են  կոմպոզիտորի   ֆիլմերի հիման  համար  գրված   երաժշտություն. այն կուղեկցվի  տեսապատկերով:  Իսկ  մյուսը՝ կկազմակերպվի  ավելի նեղ   շրջանակներում, որի   ժամանակ  էլ կներկայացվեն հայ   պոեզիայի  ներկայացուցիչների բանաստեղծությունների հիման  վրա  գրված  իր ստեղծագործությունները: Համերգների  կայացման   ժամկետները  դեռևս  քննարկվում  են:
Տ. Մանսուրյանը  նշել է  նաև, որ  համերգների  ընթացքում   հնարավոր  է  նոր  ստեղծագործություններ լինեն:
Խոսելով  ԱՀ նախագահ  Բ. Սահակյանի  կողմից  այսօր՝ մայիսի 3-ին, «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվելու  մասին՝ կոմպոզիտորն  ասել  է. «Ինձ  համար մեծ   պատիվ  է, որ  իմ  80-ամյա հոբելյանի կապակցությամբ  Բակո  Սահակյանն  ինձ պարգևատրել  է նման  մեդալով՝ նման  կերպ կարևորելով  իմ ավանդն Արցախի  մշակույթի զարգացման  գործում»:
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search