Artsakhpress

Ռազմական

Պաշտպանության նախարարն այցելել է Տավուշում վիրավորված զինծառայողին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կենտրոնական հոսպիտալում տեսակցել է ապրիլի 30-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած, այնուհետև վիրահատված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին: 

Պաշտպանության նախարարն այցելել է Տավուշում վիրավորված զինծառայողին

Պաշտպանության նախարարն այցելել է Տավուշում վիրավորված զինծառայողին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսեց նախարար Տոնոյանի հետ՝ պատասխանելով մի քանի հարցի»,- գրել է Հովհաննիսյանը:
1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, այնուհետև վիրահատել: Նրա վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search