Artsakhpress

Սփյուռք

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում այսօր առավոտյան մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին նշում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի 3480 ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07:00-ին:
Ընտրություններին ձայնի իրավունք է ստացել 1,8 մլն քաղաքացի: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներն են իշխող «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն» կուսակցության թեկնածու Ստևո Պենդարովսկին և «Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն. Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցության» ընդդիմադիր թեկնածու Գորդանա Սիլյանովսկա Դավկովան:
Երկրի պետական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրությունների առաջին փուլում թեկնածուները հավաքել են համապատասխանաբար 322 581 և 318 341 ձայն:
Սոցհարցումների համաձայն՝ ընտրողների 40%-ից ավելին երկրորդ փուլի մեկնարկի շեմին դեռ չի կողմնորոշվել՝ ում օգտին քվեարկել: Հարցվածների 22%-ը պատրաստ էր ձայնը տալ Պենդարովսկիին, իսկ մոտ 16%-ը՝ ընդդիմության թեկնածուին:
Ընտրությունների վերջին փուլում հաղթող կճանաչվի ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն՝ պայմանով, որ ընտրություններին մասնակցի երկրի պետական ընտրական հանձնաժողովում գրանցված քաղաքացիների 40%-ը, այն է՝ շուրջ 723 հազար քաղաքացի:
Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղի ժամանակով ժամը 19:00-ն: Ակնկալվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերին մոտ, իսկ պաշտոնական արդյունքները կհայտարարվեն հաջորդ օրվա ընթացքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search