Artsakhpress

Սփյուռք

Մեքսիկահայ համայնքը բաց նամակ է հղել Մեքսիկայի իշխանություններին ապրիլի 24- ին Էրդողանի արած հայտարարության առնչությամբ

Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչները նամակ-կոչ են հղել Մեքսիկայի իշխանություններին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարության առնչությամբ։

Մեքսիկահայ համայնքը բաց նամակ է հղել Մեքսիկայի իշխանություններին ապրիլի 24- ին Էրդողանի արած հայտարարության առնչությամբ

Մեքսիկահայ համայնքը բաց նամակ է հղել Մեքսիկայի իշխանություններին ապրիլի 24- ին Էրդողանի արած հայտարարության առնչությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոչ-նամակը հրապարակվել է մեքսիկական «El Universal» պարբերականում:  Ներկայացնում ենք կոչ-նամակն ամբողջությամբ.
«Յուրաքանչյուր ապրիլի 24-ին հայերն ամբողջ աշխարհում հիշատակում են Օսմանյան կայսրության և իր իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Այդ օրը միջազգային հանրության պատկառելի հատվածը միանում է հայ ժողովրդին՝ իր համերաշխությունը և դատապարտումն արտահայտելու որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչված դեպքերի առնչությամբ, վերահաստատելով իր հանձնառությունը, որ այս չարիքը երբևէ չկրկնվի։ Աշխարհում գրեթե 30 պետություններ ցեղասպանության փաստը ճանաչել են պաշտոնապես։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահներն ավանդապես այդ օրն ուղերձով են դիմում աշխարհասփյուռ հայությանը։ Այս տարի նախագահ Թրամփն իր նախագահական ուղերձում հայտարարեց, որ ամերիկյան ժողովուրդն «իր հարգանքի տուրքն է մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենադատապարտելի վայրագություններից։ Սկսվելով 1915 թվականին, Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվել, սպանվել կամ քշվել են Մահվան քարավաններ․․․»։ Հարկ է նաև նշել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր նախնիները սփռվել են ողջ աշխարհով մեկ։ Հիշատակման այս օրը հայ գաղթօջախներս միավորվում ենք սգալու բազմաթիվ կորսված կյանքերը և հայրենիքը։ Որպես Մեքսիկայի հպարտ քաղաքացիներ, կատարել ենք և շարունակելու ենք կատարել առավելագույնը մեր երախտագիտությունը հայտնելու և մեր ավանդը ներդնելու մեր մեծ երկրի զարգացման և բարգավաճման համար։ Միևնույն ժամանակ, մեր մտքերում և սրտերում ենք կրում կատարված ողբերգության հիշողությունը, ակնկալելով, որ Մեքսիկայի կառավարությունը կմիանա մարդկության դեմ գործած այս ծանրագույն հանցագործությունը ճանաչած և դատապարտած երկրների ձայներին, և որն առ այսօր կտրականապես ժխտվում է Թուրքիայի կողմից, որը շարունակում է մնալ անվտանգության գլխավոր սպառնալիքն առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար։
Յուրաքանչյուր անգամ, երբ աճում է Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի միջազգային ճանաչման ալիքը, Թուրքիայի դիրքորոշումը դառնում է առավել ցինիկ և վիրավորական։ Այս ապրիլի 24-ին, երբ աշխարհում հիշատակվում էր Հայոց ցեղասպանության օրը, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց հետևյալը.
«Արևելյան Անատոլիայում մահմեդական բնակչությանը՝  անանց, երեխաներին, ծերերին սպանած հայ ավազակախմբերի և նրանց աջակիցների տեղահանությունը տվյալ հանգամանքներում ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»:
Մահվան քարավաններ քշված և Հայոց ցեղասպանության զոհ դարձած Օսմանյան կայսրության ողջ բնիկ հայ բնակչությանն անվանել «հայ ավազակախմբեր և նրանց աջակիցներ», սպանելով 1,5 միլիոն մարդ և այն արդարացնել ինչպես «ընդունված ամենաողջամիտ որոշում» ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ մի ամբողջ ժողովրդի սպանության անամոթ արդարացում։
Դիմում ենք մեր կառավարությանը, որը Թուրքիայի հետ երկկողմ ձևաչափում և MIKTA (Մեքսիկա, Ինդոնեզիա, Կորեա, Թուրքիա, Ավստրալիան) ձևաչափում ունի ավանդական ջերմ հարաբերություններ, նշվածի առնչությամբ արտահայտելու իր դիրքորոշումը։ Մեքսիկան միջազգայնորեն ճանաչված է որպես խաղաղության ջատագով և մարդու իրավունքների պաշտպան, միևնույն ժամանակ, միացել է ՄԱԿ-ում Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման բանաձևին։ Պահանջում ենք, որ այս վճռական պահին Մեքսիկան արտահայտվի հանուն երկու ժողովուրդների միջև Ճշմարտության, Արդարության և Հաշտեցման հաստատման։
Ի վերջո, Էդողանի հայտարարությունները որակում ենք որպես ծայրահեղ ատելության խոսք և վիրավորանք ոչ միայն հայ ժողովրդին, այլև համայն մարդկությանը։
Վստահ ենք, որ մեր արդար պահանջն իր արձագանքը կգտնի մեր մեքսիկացի քույրերի և եղբայրների մոտ»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search