Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ում քննադատել են Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու Թուրքիայի ԲԸՀ-ի որոշումը

Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ կրկնական քվեարկություն անցկացնելու Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը հակասում Է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին:

ԵՄ-ում քննադատել են Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու Թուրքիայի ԲԸՀ-ի որոշումը

ԵՄ-ում քննադատել են Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու Թուրքիայի ԲԸՀ-ի որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին ասված Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է մայիսի 6-ի երեկոյան: Թուրքիայի ԲԸՀ-ն որոշում Է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն Է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցության թեկնածուն:
Հանձնաժողովը հայտնել Է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էկրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ Է կանչվելու: Ինչպես նշվում Է ԵՄ-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ, թուրքական ԲԸՀ-ի որոշումը քաղաքականացված Է եւ «հակասում Է ընտրական գործընթացի հանգուցային նպատակին, այն Է՝ ժողովրդի կամքի ընդունումը»: Բացի այդ, նման քայլը «խախտում Է Թուրքիայի՝ որպես Եվրախորհրդի անդամի պարտավորությունները»,- ասված Է հայտարարության մեջ: Ստամբուլում նոր մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես Է եկել հայտարարությամբ, որում մերժել Է այդ որոշման հետ կապված ցանկացած քննդադատություն եւ կոչ Է արել հարգել իրեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն առաջ Է անցել Յըլդըրըմից՝ մարտի 31-ի ընտրություններում հավաքելով ընտրողների 4,171 մլն ձայն: Իշխող կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ զիջել Է Ստամբուլի մունիցիպալ ընտրություններում, որը քաղաքագլուխը Էրդողանը եղել Է 1994-1998 թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search