Artsakhpress

Տնտեսական

Հունվար-ապրիլ ամիսներին աճել են պետբյուջեի մուտքերը. ֆինանսների նախարարություն

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 19 միլիարդ 703 միլիոն 700 հազար դրամ` պլանավորված 17 միլիարդ 800 հազար դրամ ցուցանիշը գերազանցելով 10.7 %-ով կամ 1 միլիարդ 903 միլիոն 700 հազար դրամով:

Հունվար-ապրիլ ամիսներին աճել են պետբյուջեի մուտքերը. ֆինանսների նախարարություն

Հունվար-ապրիլ ամիսներին աճել են պետբյուջեի մուտքերը. ֆինանսների նախարարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով,  որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 3.3 %-ով կամ 635 միլիոն 900 հազար դրամով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 16 միլիարդ 418 միլիոն 400 հազար դրամը կամ 83.3 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search