Artsakhpress

Ռազմական

Էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի եւ մարտական դիրքերի սննդակարգը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ այս տարվա հուլիսի մեկից բարձրանալու են զինվորականների աշխատավարձերը:

Էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի եւ մարտական դիրքերի սննդակարգը. Նիկոլ Փաշինյան

Էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի եւ մարտական դիրքերի սննդակարգը. Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ զինվորական շարքային-պայմանագրային կազմի աշխատավարձը կբարձրանա շուրջ 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինվորների աշխատավարձը՝ շուրջ 30 տոկոսով։
«Կբարձրանա նաեւ ժամկետային զինվորական ծառայողների դրամային բավարարման չափը»,- ասաց նա։   
Վարչապետը նկատեց, որ պահուստային ֆոնդից 5.7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար, ընդ որում մարզերում բնակվող բոլոր շահառուների նկատմամբ պետության ունեցած բնակարանային պարտավորությունները լրիվ կկատարվեն։ Այդ պարտավորությունները մասամբ կկատարվեն նաև Երևանում բնակվող շահառուների համար:
«Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը։ Նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը»,- նշեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ։ Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվեն եւս 45 մարտական դիրք։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին, սահմանի երկայնքով տեղադրվել են 136 նոր, ժամանակակից տեսադիտարկման սարքեր։
«Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի եւ մարտական դիրքերի սննդակարգը։ Լավաշ, արեւածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ եւ վարունգ։ Առաջիկայում կտրվի նաեւ մեղր, ճարպ, սխտոր, սեւ պղպեղ, կարմիր պղպեղ, պահածոյացված կարտոֆիլ, մակարոն եւ այլն: Ժամկետային զինծառայողներն այլեւս ապահովված են բարձրորակ շապիկներով եւ կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ եւ մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը սկսել է СУ30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց: «Սա հրապարակում եմ, որովհետեւ հայտնի փաստ է արդեն: Այլ սպառազինությունների եւ տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկատվություն չեմ կարող հրապարակել»,- ասաց նա:
Զինծառայողների ապահովագրության՝ «1000 դրամների» հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին։ Արդյունքում ևս 339 շահառուներ ամսական կստանան 100-400 հազար դրամ փոխհատուցում: Վարչապետը հիշեցրեց, որ հեղափոխությունից առաջ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2016թ. դեկտեմբերի 30-ից հետո տեղի ունեցած դեպքերը:
«107 զինծառայողների նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ: 410 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու փոխհատուցման գումարների չափը բարձրացվել է միջինը 24%-ով»,- ասաց Փաշինյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search