Artsakhpress

Ռազմական

Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն:

Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն

Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: «Ես իրավիճակը գնահատում եմ հարաբերական կայուն, բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ խնդիրներ չառաջանան»,-ասել է նա:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Տոնոյանը գնահատում Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքին իրավական աստիճան տալու ստորագրահավաքը, նախարարը պատասխանեց, որ դա ավելի շատ քաղաքական գործընթաց է: «Գնահատական չէի ուզենա տալ, բայց իմ սրտում այդ ամենը կա»,-հավելել է նա: 
Ստեփանակերտում մայիսի 7-ին տեղի է ունեցել «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։ Ֆորումի ընթացքում ազդարարվել է երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ֆորումն ընդունել է հռչակագիր, կյանքի է կոչելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search