Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ կառավարության հետ ամուր գործակցության հանձնառությանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Վաշինգտոնի գրասենյակի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկիի գլխավորած պատվիրակությանը:

ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ կառավարության հետ ամուր գործակցության հանձնառությանը

ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ կառավարության հետ ամուր գործակցության հանձնառությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի թիվս այլ պաշտոնյաների՝ պատվիրակության կազմում էին տնտեսական գծով ԱՄՆ Պետական քարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլը և Առևտրի դեպարտամենտի նախարար-խորհրդական Մայքլ Լելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին համագործակցության համար և ընդգծել, որ համատեղ նպատակը մեկն է՝ ավելի լավ երկիր կառուցելը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ փաստել է, որ կան բոլոր նախապայմանները ԱՄՆ ՄԶԳ-ի հետ առկա գործընկերությունն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը միտված բոլոր ջանքերը ողջունելի և առաջնային են կառավարության համար: «Հաշվի առնելով մեր երկրի պատմությունը, մեր սփյուռքը, մեր ժողովրդի ցանկությունները, իրոք, այլընտրանք չկա, քան ունենալ ժողովրդավարական հասարակություն և կյանքի կանոնների բացարձակ ժողովրդավարական սկզբունքների հենք»,- ասել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը, խոսելով կառավարության գերակայությունների մասին, նշել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում մարդու իրավունքներն ու արդարադատությունը առաջնային են կառավարության համար:
Ալեքսանդր Սոկոլովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ ժամանել է Հայաստան հարաբերությունները խորացնելու նպատակով և ԱՄՆ ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը թե՛ ՀՀ կառավարությանը, թե՛ քաղաքացիական հասարակությանը և թե՛ բոլոր այն օղակներին, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: «ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Հայաստանի կառավարության ամուր գործակցության իր հանձնառությանը: Մենք հավատում և կիսում ենք բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի ձեր տեսլականը և պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը ձեր ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին», - նշել է նա:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կապիտալի և մտավոր սեփականության պաշտպանության կարևորության շուրջ, ինչպես նաև անդրադարձել գրավիչ բիզնես միջավայրի և ճիշտ բիզնես կանոնների ձևավորման համար անհրաժեշտ նախապայմաններին: Փոխվարչապետն այս տեսանկյունից կարևորել է ինստիտուտցիոնալ և ճիշտ բիզնես մշակույթ ստեղծող ներդրողների մուտքը հայկական շուկա:
Ալեքսանդր Սոկոլովսկին կարևորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման աշխատանքներին: Հանդիպման ավարտին ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան ընդգծել է նաև, որ ոգևորված է հեռանում Հայաստանից՝ համագործակցության հետագա զարգացման ակնկալիքով:
Հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-Հայաստան Առավել մասնակցային, հաշվետու և արդյունավետ կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search