Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ իմ մասին արված հայտարարությունը, թե իբր առանց տեղեկացնելու ես հեռացել եմ պատերազմի դաշտից: Նման բան լինել չէր կարող, այն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ խեղաթյուրում է պատմությունը: