Artsakhpress

Հասարակական

Արցախում մեծ շուքով նշվում է Մայիսյան Եռատոնը

Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախում նշվում է Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, նաև հայերի հաղթանակը, Շուշիի ազատագրման և ԱՀ Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Արցախում մեծ շուքով նշվում է Մայիսյան Եռատոնը

Արցախում մեծ շուքով նշվում է Մայիսյան Եռատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Եռատոնին նվիրված տոնակատարությունները Ստեփանակերտում մեկնարկել են ավանդական քայլերթով:
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման տոնական միջոցառումների շրջանակներում վաղ առավոտյան ընտանիքի հետ միասին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի և Հայաստանի պետական ու զինվորական բարձրաստիճան այրերի հետ Վերածննդի հրապարակից հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ քայլել է դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել Արցախյան ազատամարտի ու Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Այնուհետև տեղի է ունեցել ԱՀ ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Ապա երկու հանրապետությունների պետական բարձրաստիճան այրերը  այցելել են Շուշի, որտեղ ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին նաև ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և Սփյուռքից:
Նշենք, որ, Եռատոնին նվիրված, այսօր Արցախի բոլոր շրջաններում նախատեսված են տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտում կլինի տոնական համերգ, որը կավարտվի շքեղ հրավառությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Search