Artsakhpress

Սփյուռք

Եթե Էրդողանը կորցնի Ստամբուլը, աստիճանաբար կկորցնի Թուրքիան. Սելինա Դողանը՝ Ստամբուլի ընտրությունների չեղարկվելու մասին

Ապօրինի գործընթացն սկսվել է այն պահից սկսած, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով Ստամբուլում քվեարկության արդյունքների վերահաշվարկ անելու համար:

Եթե Էրդողանը կորցնի Ստամբուլը, աստիճանաբար կկորցնի Թուրքիան. Սելինա Դողանը՝ Ստամբուլի ընտրությունների չեղարկվելու մասին

Եթե Էրդողանը կորցնի Ստամբուլը, աստիճանաբար կկորցնի Թուրքիան. Սելինա Դողանը՝ Ստամբուլի ընտրությունների չեղարկվելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍTert.am-ի հետ զրույցում Ստամբուլում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին  ասաել է, Թուրքայի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր, վերջերս Թուրքիայում տեղի ունեցած տեղական ընտրություններում Շիշլի նահանգային խորհրդում Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրված անդամ Սելինա Դողանը:
«Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել միայն Ստամբուլի ընտրությունների արդյունքները, բայց ոչ Ստամբուլի նահանգինը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկվել են: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն ավելի վաղ ընտրված էր համարել   ընդդիմության թեկնածուին, բավարարել էր իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պահանջը, անվավեր ճանաչել ընդդիմության հաղթանակը և կրկնակի քվեարկություն նշանակել հունիսի 23-ին:
Հիշեցնենք նաև, որ մարտի 31-ին Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել Սելինա Դողանի կուսակից՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Սելինա Դողանի խոսքով՝ իրենց համար հասկանալի է, թե ինչու է Թուրքիայի իշխող ուժը ցանկացել չեղարկել հենց Ստամբուլի ընտրությունների արդյունքները:
«Նրանք Ստամբուլի քաղաքապետարանում իրենց իշխանությունն էին ստեղծել: Գիտենք, որ Էրդողանը նախկինում Ստամբուլի քաղաքապետ է եղել: Նրանք իրենց աջակիցներին սկսել են «կերակրել» հենց Ստամբուլի քաղաքապետարանից: Այն շատ մեծ քաղաք է՝ շատ մեծ ֆինանսական ռեսուրսներով նրանց համար: Նրանք այնտեղ կերակրում էին իրենց կրոնական և այլ հիմնադրամներին,- ասել է նա՝ նշելով, որ այդ իսկ պատճառով իշխող կուսակցությունը չի ցանկանում կորցնել Ստամբուլում իր իշխանությունը,- եթե նրանք կորցնեն Ստամբուլը, նրանք աստիճանաբար կկորցնեն Թուրքիան»:
Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ Սելինա Դողանի՝ հիմա օգտագործում է իր վերջին հնարավորությունը, նա չի կարող սպասել, քանի դեռ Թուրքիայում տնտեսական վիճակն առավել չի վատթարացել:
Սելինա Դողանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակին, իրենք պետք է արձագանքեն իրենց բողոքն արտահայտելով օրինական ճանապարհով: «Մենք պետք է բողոքենք»,- ասել է նա՝ նկատելով, որ բողոքի որոշ դրսևորումներ արդեն եղել են Ստամբուլում. դրանք ինքնաբուխ էին և արտահայտում էին հասարակության դժգոհ տրամադրությունը:
Դիտարկմանը, թե իրենք ինչ են անելու, Էրդողանը հայտարարել է, որ հաղթելու ընտրություններում, Սելինա Դողանն արձագանքեց, որ դեռ վերջնական ծրագիր չունեն, քանի որ դեռ չգիտեն, թե որն է լինելու «Արդարություն և զարգացում» կուսակցության ռազմավարությունը:
«Նրանք կարող են կրկնել խորհրդարանական ընտրություններին արածը, երբ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները շատ տարբեր էին՝ երեք ամիս առաջ եղած արդյունքներից՝ հօգուտ «Արդարություն և զարգացում» կուսակցության: Այնպես որ, մենք չգիտենք, թե ինչ կլինի այս երկու ամիսների ընթացքում»,- ասել է նա:
Հիմա, ըստ նրա, նկատելի է հասարակության համակրանքը իրենց նկատմամբ: Նկատեց, որ անգամ իշխող ուժին ձայն տվածներն ասում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը արդար չէ իրենց նկատմամբ:
«Մենք հիմա փորձում ենք նորից հավաքել այն մարդկանց մեր շուրջ, որոնք պաշտպանել են մեզ ընտրություններում: Նրանք ավելանում է այս ընթացքում 18 տարեկան դարձածների թիվը: Մենք հիմա պետք է աշխատենք նաև այդ նոր ընտրողների ձայները ստանալու շուրջ»,- ասել է նա:
Անդրադառնալով Ստամբուլի ընտրությունների շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային արձագանքին՝ Սելինա Դողանը նշեց, որ միջազգային հանրությունն արտահայտել է իր մտահոգությունները Թուրքիայի ընտրությունների և ժողովրդավարության պակասի վերաբերյալ: «Նրանք անհանգստացած են, որ Թուրքիայում հնարավոր է այլևս ընտրություններ չլինեն: Դա նաև մեր մտահոգությունն է: Դա մեր միակ դեմոկրատական գործիքն է, պետք է աշխատենք պահել այն: Մենք հիմա անգամ սպասում ենք ամենավատ սցենարին՝ ինչ-որ պատճառներով արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությանը և ընտրություններ չանցկացնելուն»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ամեն ինչ Էրդողանից սպասելի է: «Նա կանի ամեն ինչ՝ չպարտվելու համար, քանի որ սա նրա վերջին հնարավորությունն է»,- ասել է Սելինա Դողանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search