Artsakhpress

Սպորտ

Յուրգեն Կլոպը հեգնանքով է խոսել Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման մասին

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հեգնանքով է խոսել ՈՒԵՖԱ-ի կողմից Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման ամսին:

Յուրգեն Կլոպը հեգնանքով է խոսել Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման մասին

Յուրգեն Կլոպը հեգնանքով է խոսել Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում գերմանացի մասնագետը դժգոհել է եզրափակչի անցկացման վայրի հեռավորության և տոմսերի քիչ լինելու պատճառով:
«Ես չգիտեմ, թե ովքեր են այդ որոշումը կայացնողները, ինչպե՞ս են նրանք մտածում և ի՞նչ են ուտում նրանք նախաճաշին: Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնել Բաքվո՞ւմ… «զիլ է»: Երբեմն ինձ թվում է, որ որևէ մեկը մեզ ձեռք է առնում»,- նշել է մարզիչը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին: Իրար հետ կմրցեն Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:
Մայիսի 10-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրելէ, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ՀենրիխՄխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա:
Մայիսի 10-ին Լոնդոնի «Արսենալ»-ը երաշխիքներ է պահանջել ՈՒԵՖԱ-ից՝ Բաքվում Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search