Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի նախաձեռնությամբ մայիսի 10-ին Գերմանիայում ՀՀ դեսպանությունում կայացել է հանդիպում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Նեչաևի (Сергей Нечаев), Բելառուսի դեսպան Դենիս Սիդորենկոյի (Денис Сидоренко), Ղազախստանի դեսպան Բոլատ Նուսուպովի (Болат Нусупов) և Ղրղզստանի դեսպան Էրինես Օտորբաևի (Еринес Оторбаев), ինչպես նաև դեսպանությունների տնտեսական հարցերով պատասխանատու դիվանագետների մասնակցությամբ։