Artsakhpress

Մշակույթ

Մայիսի 11-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Մայիսի 11-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Մայիսի 11-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 11:00-ին Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կմեկնարկի ժեգյալով հացի երկրորդ ամենամյա փառատոնը:
 
Արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող հետաքրքիր ուտեստի փառատոնին յուրահատուկ ձևով կներկայացվի ազգային խոհանոցը՝ իր հարուստ և համեղ ճաշացանկով։ Միջոցառումը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, համերգային և շոու ծրագրերով, հետաքրքիր խաղերով ու մրցույթներով և, իհարկե, անակնկալներով։ Փառատոնին կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը` մոտ 3 մետր երկարությամբ:
 
Ժամը 13:00-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հարակից տարածքում կկազմակերպվի կոմիքսի օր: Մասնակիցները հնարավորություն կունենան նկարել կոմիքսներ, կլինի Թումոյի ուսանողների՝ տարբեր դասընթացներում ստեղծած կոմիքսների ու նկարազարդումների ցուցահանդես, ֆոտո նկարահանում՝ կոմիքս ոճով, և կենդանի էլեկտրոնային սեթ (համերգ): Այդ օրը կցուցադրվի նաև ռեժիսոր Մերի Քեթրինգի աշխատարանի ժամանակ Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի թատրոնի մասին նկարահանված «Լռություն. փորձը սկսված է» ֆիլմը:
 
Ժամը 16:00-ին Ստեփանակերտի վիքիակումբում կկազմակերպվի շաբաթօրյա վորքշոփ:
 
Ժամը 18:30-ին «Վալլեքս Գարդեն» կինոթատրոնում կցուցադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի նոր` «Արև, սարեր ու սեր» ռոմանտիկ կատակերգությունը: Ֆիլմը կցուցադրվի նաև 21:00-ին:
 
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search