Artsakhpress

Սպորտ

Վալոդյա Ֆրանգուլյանն արծաթե մեդալակիր է դարձել Կիևում

Ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիևում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր:

Վալոդյա Ֆրանգուլյանն արծաթե մեդալակիր է դարձել Կիևում

Վալոդյա Ֆրանգուլյանն արծաթե մեդալակիր է դարձել Կիևում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ և պարտվեց ժամանակից շուտ՝ 0:
11: Եզրափակիչի ճանապարհին Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթել էր թուրք Թոլգա Աքյուզին (2:0), ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին (2:2) և բելառուս Արտսեն Կրաուչանկային (2:1):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Ուկրաինայի մայրաքաղաք էին մեկնել նաև Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ), որոնք պարտություն են կրել:
57 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը որակավորման փուլում 12:1 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Մաշան Հասանովին, իսկ քառորդ եզրափակիչում 3:8 հաշվով պարտվեց վրացի Լաշա Լոմտաձեին:
74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը 1/8 եզրափակիչում 3:4 հաշվով պարտություն կրեց ուկրաինացի Դենիս Պավլովից:
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկեց վրացի Զաուր Բերաձեի նկատմամբ հաղթանակով (1:1), իսկ քառորդ եզրափակիչում 6:9 հաշվով պարտվեց մոլդովացի Անդրիան Գրոսուլին:
97 կգ քաշային կարգում Արման Մկրտչյանը որակավորման փուլում 4:10 հաշվով պարտվեց ուկրաինացի Արտեմ Հաշենկոյին, իսկ Սարգիս Հովսեփյանն ուկրաինացի Լուբոմիր Սագալյուկի հետ հաղթական գոտեմարտից (5:0) հետո քառորդ եզրափակիչում 0:6 հաշվով պարտվեց վրացի Զուրիկո Ուրտաշվիլիին:
125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը որակավորման փուլում 0:11 հաշվով պարտվեց լեհ Ռոբերտ Բարանին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:
Մայիսի 12-ին Անդրանիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայաստանի թիմը Կիև է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: Թիմի հետ են նաև հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաև մրցավար Գևորգ Հարությունյանը։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search