ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպմանը հայտարարվել է Իրանի նավթային հատվածի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների անօրինական բնույթի մասին;
ՌԴ եւ ՉԺՀ ԱԳՆ ղեկավարները հայտարարել են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների անօրինականության մասին
Նա նաեւ հայտարարել է, որ ակնակալում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Իրանի թեմայով անկեղծ զրույց եւ հուսով է պարզաբանումներ ստանալ այն մասին, թե ինչպես է ամերիկյան կողմը մտադիր դուրս գալ ճգնաժամից, որը ստեղծվել է իրանական միջուկային ծրագրի Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի շուրջը։
Լավրովի եւ Պոմպեոյի հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ Սոչիում։