Մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կլինի Երևանում:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնում է Երևան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: