Artsakhpress

Հասարակական

Հայաստանը մասնակցել է Հաագայի գինու փառատոնին

Մայիսի 13-ին Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի եւ օղու լայն տեսականու։   

Հայաստանը մասնակցել է Հաագայի գինու փառատոնին

Հայաստանը մասնակցել է Հաագայի գինու փառատոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Գինու փառատոնին մասնակցեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց  Royal Beverages Group-ի ղեկավարությանը՝ հայկական տաղավարը լավագույնս կահավորելու եւ հայկական արտադրանքի լայն տեսականին հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Դեսպան Բալայանի բնորոշմամբ Diplomats Wine Extravaganza փառատոնին առաջին անգամ Հայաստանի՝ նման ներկայանալի կերպով մասնակցությունը դեսպանության եւ հայ համայնքի համագործակցության օրինակելի դրսեւորումներից է։
Փառատոնի այցելուները դրական գնահատեցին հայկական ալկոհոլային արտադրանքը՝ ընդգծելով, որ ներկայացված երկրներից Հայաստանն առանձնանում էր իր հարուստ տեսականիով, բարձր մակարդակի պատրաստվածությամբ եւ յուրօրինակ դիզայնով։
Diplomats Wine Extravaganza փառատոնին մասնակցում էին ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող մի շարք ընկերություններ, սոմելիեներ, հյուրանոցային եւ ռեստորանային ցանցերի ներկայացուցիչներ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search