Artsakhpress

Քաղաքական

ԵՄ Արևելյան գործընկերության հոբելյանական հայտարարության մակարդակն իջեցվել է՝ Ադրբեջանի պատճառով

Մայիսի 13-14-ին Բրյուսելում անցկացվում է ԵՄ Արևելյան գործընկերության 10 տարվան նվիրված հոբելյանական համաժողովը՝ ծրագրի մասնակից երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ։

ԵՄ Արևելյան գործընկերության հոբելյանական հայտարարության մակարդակն իջեցվել է՝ Ադրբեջանի պատճառով

ԵՄ Արևելյան գործընկերության հոբելյանական հայտարարության մակարդակն իջեցվել է՝ Ադրբեջանի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Պարզվում է, ամեն ինչ հարթ չի անցել։ ԵՄ արտաքին գործերի նախարարներն ու Արևելյան գործընկերության 6 երկրների արտաքին գործերի նախարարներն իջեցրել են 10-ամյակին նվիրված հոբելյանական հայտարարության մակարդակը։  Ինչպես հայտնել է «Ազատություն ռադիոկայանի» եվրոպական ծառայության աղբյուրը, հայտարարության մակարդակի իջեցման պատճառը եղել է Ադրբեջանը, որը դժգոհ է եղել, քանի որ հայտարարության մեջ չի նշվել «տարածքային ամբողջականություն»  տերմինը, փոխանցում է Panorama.am։
ԵՄ ղեկավարները, սակայն, չեն տրվել Ադրբեջանի դժգհությանն ու սպառնալիքներին ու հայտարարությունը չեն փոփոխել, որի արդյունքում, բոլոր մասնակիցների փոխարեն, փաստաթուղթը ստորագրել է միայն համաժողովը նախագահող ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ֆեդերիկա Մոգերերին ու այն ստացել է «Նախագահողի ամփոփում» անունը։
Նշվում է, որ դժգոհ են եղել նաև Վրաստանն ու Ուկրաինան, քանի որ հայտարարությամբ Բրյուսելը չի ճանաչել այդ երկրների «եվրոպական ձգտումները»։
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության մեկնարկը տրվել է 2009թ.-ին և ԵՄ ու Արևելյան գործընկերության ղեկավարների վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2017թ.-ին Բրյուսելում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search