Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն կարող է 120 000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի զսպման համար

Միացյալ Նահանգները դիտարկում է Մերձավոր Արևելք զինուժ ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի զսպման նպատակով:

ԱՄՆ-ն կարող է 120 000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի զսպման համար

ԱՄՆ-ն կարող է 120 000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի զսպման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրում է Tert.am-ը՝ ամերիկյան վարչակազմում անանուն աղբյուրների հղումով:
Թերթի տվյալների համաձայն՝ անցած հինգշաբթի Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ծրագիր է ներկայացրել, որը նախատեսում է 120 000 զինծառայողի ուղարկում Մերձավոր Արևելք:
Թերթը նշում է, որ իր ունեցած տվյալների համաձայն՝ նման ծրագիրը կարող է կյանքի կոչվել միայն այն դեպքում, եթե «իրանական զինված ուժերը հարձակվեն ամերիկացի զինծառայողների վրա», կամ եթե Իրանի իշխանություններն «արագացնեն միջուկային զենքի մշակումը»:
Միևնույն ժամանակ, խոսքն Իրանի տարածք անմիջական ներխուժման մասին չէ, որը, ըստ թերթի, «կպահանջեր ավելի մեծ թվով զինծառայողներ»:
Թերթը նշում է, որ նախաձեռնության հեղինակներից մեկն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե երկրի իշխանությունները «չմտածված քայլեր ձեռնարկեն»:
Մայիսի 5-ին Բոլթոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն, որպես Իրանի իշխանություններին ուղղված ազդանշան, Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ երկրի ռազմածովային ուժերի խումբ կուղարկի ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տակ գտնվող գոտի, որի մեջ է մտնում նաև Մերձավոր Արևելքը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search