Artsakhpress

Միջազգային

Ամերիկացի ավիակոնստրուկտորները հայտարարել են գերձայնային մարդատար ինքնաթիռի մշակման մասին

Միացյալ Նահանգների Hermeus մասնավոր ընկերությունը մայիսի 13-ին հայտարարել Է սեփական գերձայնային մարդատար ավիահանրանավի ստեղծման ծրագրում սկզբնական կապիտալի ներգրավման մասին:

Ամերիկացի ավիակոնստրուկտորները հայտարարել են գերձայնային մարդատար ինքնաթիռի մշակման մասին

Ամերիկացի ավիակոնստրուկտորները հայտարարել են գերձայնային մարդատար ինքնաթիռի մշակման մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Hermeus-ի կողմից շարադրված տեղեկատվությանը համապատասխան՝ նրա առաջին ֆինանսական գործընկերն Է դարձել Khosla Ventures վենչուրային հիմնադրամը, որը գտնվում Է Կալիֆոռնիայի նահանգում: Hermeus ստարտապի վկայությամբ, որը գտնվում Է Ատլանտայում (Ջորջիայի նահանգ), խոսքը վերաբերում Է ավիահանրանավի կառուցմանը, որը կարող Է զարգացնել շուրջ 6,2 հազար կմ/ժամ արագություն: Դա թույլ կտա, օրինակ, Նյու Յորքից Լոնդոն անդրատլանտյան թռիչքը յոթից կրճատել մինչեւ մեկուկես ժամ, ընդգծում են ընկերությունում: 


Սեփական գերձայնային ինքնաթիռի նախատիպը ստարտապը մտադիր Է ստեղծել մոտավորապես հինգ տարի անց: Իսկ այդպիսի հանրանավի սերիական արտադրությունը Hermeus-ը կցանկանար սկսել 8 – 10 տարվա ընթացքում:


2018 թվականին գերձայնային մարդատար ինքնաթիռ ստեղծելու մտադրության մասին հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրի հսկա Boeing կորպորացիան: 2016 թվականին նման պլաններ են հրապարակել ԱՄՆ-ի Virgin Galactic եւ Boom Technology ֆիրմաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search