ԱՄՆ-ից Պուտին- Թրամփհանդիպում անցկացնելու վերաբերյալ նախաձեռնություններ չենք ստացել, սակայն ԱՄՆ նախագահի խոսքերը հնարավոր հանդիպման մասին նկատի ենք ունեցել:
ԱՄՆ-ից Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ նախաձեռնություն չի եղել. Պեսկով
Նա նաև հավելել է, որ չգիտի կքննարկվի արդյոք հանդիպման թեման Սոչիում այսօր նախատեսված ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Պուտինի հետ հունիսի վերջին Օսակայում նախատեված «Մեծ քսանյակ»-ի շրջանակում: