Artsakhpress

Տնտեսական

Գարնանացանի այս տարվա ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվա արդյունքները. փոխնախարար

ԱՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 14-ի դրությամբ հանրապետությունում գարնանացան մշակաբույսերի համար նախապատրաստվել է 21 հազար հեկտար հող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 55%-ով:

Գարնանացանի այս տարվա ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվա արդյունքները. փոխնախարար

Գարնանացանի  այս  տարվա  ցուցանիշները  գերազանցել  են   նախորդ տարվա  արդյունքները. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության  փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանը՝  նշելով, որ  17 հազար  290  հա-ի վրա արդեն կատարվել է  ցանքս, որն  էլ  2018  թվականի  նույն  ժամանակահատվածի  համեմատ   ավել  է  50 %-ով:
Վ. Ավետիսյանը տեղեկացրել է նաև, որ կատարված  ցանքսից  3423  հա-ը   հասկավոր  հացահատիկային  մշակաբույսեր են,  իսկ  13  հազար 867  հա-ի  վրա  էլ՝  եգիպտացորեն, հնդկացորեն,  արևածաղիկ, սիսեռ, սորգո, հլածուկ, սոյա, ոլոռ, կտավատ, ոսպ, կարտոֆիլ, բոստանային  կուլտուրաներ,   քիչ  քանակությամբ  լոբի, բազմամյա  կերային  բույսեր՝  առվույտ, կորնգան: 
Խոսելով  եղանակային  պայմանների  մասին՝  փոխնախարարն  ասել  է, որ  առայժմ   այն  բարենպաստ  է: Գարնանացանի  աշխատանքները   կընթանան   մինչև  մայիսի  վերջ:
Անդրադառնալով բուսաբուծության համալիր զարգացման  ծրագրին՝  փոխնախարարն  ավելացրել  է նաև,  որ  1100  հողօգտագործող  արդեն    օգտվել  է     ԱՀ  գյուղատնտեսության  նախարարության կողմից  անհատույց  սերմերի   տրամադրման   ծրագրից:  Սերմերի   տրամադրման  ծրագիրը   գործելու  է  մինչև     մայիսի  31-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Հակառակորդը չի կարողացել ամրանալ Նախիջևանի ուղղությամբ մի քանի հենակետում

Search