ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ-ում գործող «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ մայիսի 23-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի պետական համալսարանում կազմակերպվելու է «Գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու գաղտնիքները» թեմայով դասընթաց:
ԱրՊՀ-ում կազմակերպվելու է «Գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու գաղտնիքները» թեմայով դասընթաց
Ա. Կապլանյանը տեղեկացրել է նաև, որ դասընթացի թեմաներն են՝ ծանոթացում երիտասարդական ծրագրերին (Erasmus+), որոնք մասնակիցներին հնարավորություն կտան մասնակցելու միջազգային թրեյնինգների և դասընթացների, ինքնակենսագրական (CV) գրելու հմտություններ և աշխատանքային հարցազրույցներ:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են մինչև մայիսի 20-ը դիմել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝ զանգահարելով 047732073, 097 178085, 097 22 22 81 հեռախոսահամարներով կամ գրել՝ eritbajin@gmail.com էլէկտրոնային հասցեին: