Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում կազմակերպվելու է «Գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու գաղտնիքները» թեմայով դասընթաց

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ-ում գործող «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ մայիսի 23-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի պետական համալսարանում կազմակերպվելու է «Գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու գաղտնիքները» թեմայով դասընթաց:

ԱրՊՀ-ում կազմակերպվելու է «Գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու գաղտնիքները» թեմայով դասընթաց

ԱրՊՀ-ում  կազմակերպվելու  է  «Գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու գաղտնիքները»  թեմայով  դասընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել է   ԱՀ  մշակույթի,  երիտասարդության  հարցերի  և զբասաշրջության  նախարարության  երիտասարդության  հարցերի   բաժնի  առաջատար մասնագետ  Անի  Կապլանյանը:
Նրա  խոսքով՝     դասընթացին  «Երիտասարդների հնարավորությունների ակումբ»  կազմակերպության հիմնադիր նախագահ Տիգրան Ավագյանը, նախագահի օգնական Էվելինա Առաքելյանը և միջազգային կապերի բաժնի ղեկավար Մարիա Հարությունյանը   ներկաների  հետ  կկիսվեն  իրենց  ունեցած փորձով:

Ա.  Կապլանյանը  տեղեկացրել է  նաև, որ  դասընթացի թեմաներն են՝ ծանոթացում երիտասարդական ծրագրերին (Erasmus+), որոնք մասնակիցներին  հնարավորություն կտան մասնակցելու  միջազգային թրեյնինգների և դասընթացների, ինքնակենսագրական (CV) գրելու հմտություններ   և  աշխատանքային հարցազրույցներ:

Դասընթացին  մասնակցել  ցանկացողները  կարող  են  մինչև մայիսի 20-ը  դիմել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝  զանգահարելով  047732073, 097 178085, 097 22 22 81 հեռախոսահամարներով կամ գրել՝ eritbajin@gmail.com   էլէկտրոնային  հասցեին:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search