Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Հռոմի «АТР 1000» մրցաշարի երրորդ շրջան։
Հռոմ. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա–Ագուտի նկատմամբ՝ 5:7, 6:4, 6:2։ Պայքարը տեւեց 2 ժամ 30 րոպե, փոխանցում է sport.news.am-ը:
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 5) – Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) դիմակայության հաղթողը։
Այս մրցաշարի անցած տարվա հաղթողն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը մայիսի 15–ին առաջին մրցախաղում կհանդիպի ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ։