Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը շտապել է Իրանին մեղադրել ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերների վրա տարօրինակ հարձակման մեջ

ԱՄՆ-ը կարծում է, որ ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերների վրա տարօրինակ հարձակման հետեւում Իրանն է կանգնած։

ԱՄՆ-ը շտապել է Իրանին մեղադրել ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերների վրա տարօրինակ հարձակման մեջ

ԱՄՆ-ը շտապել է Իրանին մեղադրել ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերների վրա տարօրինակ հարձակման մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է CBS News-ը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին, ամերիկյան խմբի հետաքննության առաջնային գնահատականն այն է, որ Իրանը կամ նրա կողմնակիցները պայթուցիկներ են օգտագործել, որպեսզի անցքեր բացեն չորս նավերի վրա, փոխանցում է news.am-ը:
Չորս նավթային տանկերներ, որոնք խարիսխ էին գցել, վնասվել են «դիվերսիոն» գրոհների հետեւանքով՝ վստահեցնում են սաուդյան եւ ամերիկյան պաշտոնյաները։
Թեեւ նավերի լուսանկարներում պարզ երեւում են միայն մեկի վնասվածքները։ Սաուդյան երկու, նորվեգական մեկ եւ էմիրաթական մեկ նավերի ենթադրյալ սաբոտաժի մանրամասները մշուշոտ են։
Ավելի վաղ ԱՄՆ-ը ավիակիր եւ չորս ռմբարկու էր ուղարկել Մերձավոր Արեւելք՝ հիմնավորելով, որ Իրանը իբր գրոհներ է պատրաստում տարածաշրջանում ամերիկյան եւ նրանց դաշնակիցների շահերի վրա։
New York Times թերթը, հղում կատարելով ազգային անվտանգության համար պատասխանատու ամերիկյան մի քանի պաշտոնյաների, հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է նոր ռազմական ծրագիր, որը նախատեսում է 120 000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք, եթե Իրանը արագացնի միջուկային զենքի մշակումը կամ գրոհի ենթարկի ամերիկյան զինվորականներին։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search