Artsakhpress

Սփյուռք

Սիրիայի հայ համայնքը պիտի շարունակի վայելել պետության զորակցությունը. նախագահ Ասադը՝ Արամ Ա կաթողիկոսին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սուրայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասասի հետ։

Սիրիայի հայ համայնքը պիտի շարունակի վայելել պետության զորակցությունը. նախագահ Ասադը՝ Արամ Ա կաթողիկոսին

Սիրիայի հայ համայնքը պիտի շարունակի վայելել պետության զորակցությունը. նախագահ Ասադը՝ Արամ Ա կաթողիկոսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել  Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող  հարցերի և ծրագրերի քննարկմանը։ Նախագահ Ասադը, մասնավորապես, կոչ է ուղղել սիրիահայերին, որոնք պայմանների բերումով հեռացած են երկրից, շուտով վերադառնալու ու վերականգնելու իրենց տներն ու գործատեղիները, վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը պիտի շարունակի վայելել պետության զորակցությունը։ Այս մասին  տեղեկացանք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից։
«Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմէին Բերիոյ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Տիար Աւետիս Կիտանեան, Սուրիոյ Խորհրդարանի անդամներ Դոկտ. Նորա Արիսեան եւ Ժիրայր Ռէիսեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան, Բերիոյ թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի անդամ Կարօ Իւզպաշեան եւ Վեհափառ Հայրապետին գաւազանակիր Հոգշ. Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան։

Աւելի քան ժամ մը տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Սուրիոյ այժմու կացութեան ու հայ համայնքին հետ աղերս ունեցող հարցեր ու ծրագիրներ։ Նորին Սրբութիւնը իր շնորհակալութիւնը յայտնեց նախագահին Հալէպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցւոյ վերանորոգութեան նախագահական պալատին կողմէ յատկացուած աջակցութեան համար։ Ապա, յիշեցնելով Սուրիոյ ժողովուրդին, քրիստոնեայ թէ իսլամ, ցուցաբերած ջերմ հիւրընկալութիւնը հայ ժողովուրդին Ցեղասպանութենէն ետք, Հայրապետը հաստատեց, թէ հայ համայնքը կը մնայ ամրօրէն կառչած Սուրիոյ եւ այս վճռակամութենէն մղուած ան սկսած է վերականգնումի աշխատանքներուն։ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց, որ հայ ժողովուրդին համար, Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, Սուրիոյ հայ համայնքը կարեւոր է թէ՛ քաղաքական, թէ՛ մշակութային եւ թէ պահանջատիրական իմաստով։ Ան նաեւ իր գնահատանքը յայտնեց Սուրիոյ պետութեան ու ժողովուրդին հայ դատին նկատմամբ իրենց ցուցաբերած ամբողջական զօրակցութեան համար։

Նախագահը, իր կարգին, ողջունելով Նորին Սրբութեան այցելութիւնը, իր բարձր գնահատանքը յայտնեց Սուրիոյ հայութեան նկատմամբ՝ հայերը նկատելով համահաւասար քաղաքացիներ, նոյն պարտաւորութիւններով ու իրաւունքներով կապուած Սուրիոյ։ Ան ըսաւ, թէ հայերը միշտ մեզի համար եղած են վստահելի, սիրելի եւ աշխատասէր քաղաքացիներ եւ իրենց դրական մասնակցութիւնը բերած են Սուրիոյ յառաջդիմութեան։ Ան կոչ ուղղեց սուրիահայերուն, որոնք պայմաններու բերումով հեռացած են երկրէն, շուտով վերադառնալու ու վերականգնելու իրենց տուներն ու գործատեղիները, միշտ վստահեցնելով, որ Սուրիոյ հայ համայնքը պիտի շարունակէ վայելել պետութեան զօրակցութիւնը»,- նշված է հաղորդագրության մեջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search