Artsakhpress

Միջազգային

Վաշինգտոնն ամեն ինչ անում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար․ Պոմպեո

Վաշինգտոնն ամեն ինչ անում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Վաշինգտոնն ամեն ինչ անում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար․ Պոմպեո

Վաշինգտոնն ամեն ինչ անում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար․ Պոմպեո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ փոխանցում է news.am-ը:
Նրա խոսքերով, ինքը Լավրովի հետ անկեղծ զրույց է ունեցել նույնիսկ այն հարցերով, որոնք տարաձայնություններ են աառաջացնում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ։
«Նախագահ Թրամփը ասել է, որ իր ակնկալիքները հետեւյալն են՝ մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները մեր երկրների միջեւ, քանի որ դա կբխի մեր երկու ժողովուրդների շահերից։ Եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք»,- նշել է Պոմպեոն։
Լավրովի խոսքերով, ԱՄՆ-ը դեռեւս պատրաստ չէ վերահաստատել միմյանց գործերին չմիջամտելու Մոսկվայի եւ Վաշինգտոնի պայմանավորվածությունը։ «Մենք, իմիջիայլոց, հերթական անգամ բերեցինք այն օրինակը, որ 1933թ․ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ նախագահ Ռուզվելտը եւ արտաքին գործերի ազգային կոմիսար Լիտվինովը նոտաներ էին փոխանակել, որոնցով պարտավորվել էին չմիջամտել միմյանց ներքաղաքական գործերին»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։
Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հետ Օսակայում հանդիպելու Դոնալդ Թրամփի պլանները՝ Լավրովը հայտարարել է, որ եթե պաշտոնական առաջարկություն լինի, իրենք դրականորեն կարձագանքեն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search