Artsakhpress

Միջազգային

Թուրքիան և Ռուսաստանն «անխափան» աշխատում են С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ. Ուշակով

Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն վերանայել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման մասին իրենց որոշումը:

Թուրքիան և Ռուսաստանն «անխափան» աշխատում են С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ. Ուշակով

Թուրքիան և Ռուսաստանն «անխափան» աշխատում են С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ. Ուշակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պայմանավորվածությունն ուժի մեջ է և ամեն բան ընթանում է բնականոն հունով, որքան էլ որ ամերիկյան կողմը դեմ է գործարքի իրականացմանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Այն, ինչ ամերիկացիները պնդում են, մենք մոտավոր գիտենք: Մեր պայմանավորվածությունը, ինչպես և նախատեսել էինք ամիսներ առաջ, մեծ թափով առաջ է ընթանում: Որևէ խափանում չկա»,- tert.am-ի հաղորդմամբ՝ Ուշակովի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է ամռանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search