Artsakhpress

Միջազգային

Պոմպեոն Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել՝ նշելով, որ նա «շատ լավ» է տիրապետում երկկողմ հարաբերությունների խնդիրներին:

Պոմպեոն Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել

Պոմպեոն Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք լավ զրույց ունեցանք: Նա ամբողջությամբ ներգրավված էր (բանավեճին): Ակնհայտ է, որ նա այդ հարցերին շատ լավ է տիրապետում, ուստի մենք կարողացանք արագ անցնել ենթատեքստին եւ հարաբերությունների տարբեր տարրերի կոնկրետ բաղադրիչներին»,- Պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պոմպեոն:
Ի պատասխան հարցին՝ նախկինի պես քննադատաբա՞ր է գնահատում Պուտինին եւ նրա քաղաքականությունը, Պոմպեոն ասել է. «Խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերություններին եւ նրան, թե մենք միասին ինչպես ենք առաջ ընթանում: Բանը անհատները չեն»:
«Մենք համառորեն կպաշտպանենք մեր շահերը: Նրանք պատրաստվում են հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նույն կերպ պաշտպանեն իրենց շահերը»,- news.am-ի փոխանցմամբ՝ հավելել է պետքարտուղարը:
Պուտինի եւ Պոմպեոյի բանակցությունները, որը որպես պետքարտուղար առաջին անգամ է եկել Ռուսաստան, տեւել են մոտ 1,5 ժամ: Կողմերը, մասնավորապես, քննարկել են միջազգային հարցեր՝ ներառյալ Սիրիայում հակամարտությունը եւ իրանական խնդիրը, ինչպես նաեւ Ճապոնիայում G20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հանդիպման հնարավորությունը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերություններում որեւէ բեկում տեղի չի ունեցել, սակայն ամերկյան կողմի տամադրվածությունը գործնական է անվանել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search