Artsakhpress

Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին, որին բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Քրիստիան Դենիելսոնը և Ռումինիայի ԱԳ նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուն:

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովի շրջանակներում կայացած «Նայելով ապագային. Արևելյան գործընկերության տեսլականը, դեպի ավելի հզոր տնտեսություն, կառավարում, փոխկապակցվածություն և հասարակություններ» խորագրով քննարկմանը որպես բանախոսներ ելույթ ունեցան Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը, Ուկրաինայի «Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային հարթակի» ներկայացուցիչ Հեննադի Մակսակը:
Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, շնորհավորելով բոլորին Արևելյան գործընկերության 10-ամյակի կապակցությամբ, նշեց, որ այս քննարկմանը ներկա բազմամարդ լսարանը, ինչպես նաև նախօրեին կայացած միջոցառումներին վեց գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությունը վկայում են, որ անցած տասը տարիները կարևոր և հետաքրքիր ուղի են եղել բոլոր վեց գործընկերների համար` միաժամանակ ընդգծելով, որ այս հոբելյանը նաև լավ առիթ է՝ ուրվագծելու գործընկերության հաջորդ փուլերը: «Արևելյան գործընկերությունը Եվրոպայի մասին է: Կարծում եմ բոլորս ունենք այն նույն մոտեցումը, որ այս ամենը վերաբերում է նույն Եվրոպային, ուստի այս ամենը վերաբերում է արժեքներին և մարդկանց: Կարծում եմ հենց սա է հանդիսացել Արևելյան գործընկերության շարժիչ ուժը: Եվ այժմ մեզ մնում է ներդնել միայն մեկ բան. այն, որ մենք խոսում ենք նույն տարածության՝ արժեքների տարածության մասին»:
Նախարար Մնացականյանն իր խոսքում շեշտեց, որ հայ ժողովուրդը, որն ականատես է եղել Եվրոպայում մեծ պատերազմների աղետին, մեծապես կարևորում է խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու միասնական կարողությունը: Սակայն միաժամանակ յուրաքանչյուր երկիր իր համալիր անվտանգությունը կառուցում է սեփական շահերի հիման վրա, և Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի հիմքում ընկած է հենց այդ տարբերակման քաղաքականությունը: «Մենք գիտենք, որ մեր ձեռքում ունենք այս գործիքը, որը մեզ հնարավորություն է տալիս կառուցելու մեր հարաբերությունները, կառուցելու և զարգացնելու մեր երկիրը, նրա նորմատիվ հիմքը, չափանիշները, կարողությունները և այլն»:
«Արևելյան գործընկերությունը երկկողմ հարաբերությունները բազմակողմ ձևաչափի վերածելու գերազանց հարթակ է: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ, քանի որ առկա էր հաստատությունների՝ քաղաքացիական հասարակության, մամուլի, հանրային և պետական կառույցների ամրապնդում, ուստի մեզ մոտ առկա էր ցնցումը կլանելու կարողությունը, և մենք այս հեղափոխության արդյունքում դարձանք առավել ուժեղ և վստահ: Այս ամենը վերաբերում է արժեքներին, որոնք մենք չենք կարող անտեսել. այն վերաբերում է մարդկանց: Մենք պետք է առավելագույնս շատ հնարավորություններ ընձեռենք մարդկանց նույն տարածությունում միասին լինելու համար», - նշեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այդ առումով պետք է գործի դրվեն համապատասխան միջոցներ, որոնցից մեկն է նաև առանց մուտքի արտոնագրի տեղաշարժը:
«Որգևորիչ է տեսնել այս սենյակում այսքան շատ մարդկանց և այսքան թվով իմ հայրենակիցների, ովքեր շփվում են իրենց գործընկերների, իրենց ընկերների, առավել լայն Եվրոպայից, Արևելյան գործընկերության երկրներից ժամանած մարդկանց հետ, և սա պետք է հենց այսպես լինի, քանի որ այս ամենը վերաբերում է մարդկանց»,- նշեց ԱԳ նախարարը:
Ամփոփելով իր խոսքը` Հայաստանի ԱԳ նախարարը նշեց. «Եվ ի վերջո այս ամենը վերաբերում է խաղաղությանը: Արևելյան գործընկերության շրջանակներում միասին աշխատելը մեկ այլ մարտահրավեր է, որը մենք պետք է զարգացնենք: Մենք ունենք չլուծված հակամարտություններ: Միասին աշխատելն ու համագործակցելը, տարածաշրջանային համագործակցությունը, միմյանցից սովորելը և միասին աշխատելը նույնպես խաղաղությանն ուղղված քայլեր են: Դիտարկում էր արվել ժողովրդավարական Հայաստանի մասին, թե արդյոք այն ցանկանում է քաղաքական կամք դրսևորել: Իրականում դա երկկողմ ճանապարհ է: Մենք նույնպես ակնկալում ենք, որ քաղաքական կամքը այնպիսին կլինի, որ մենք առաջ կշարժվենք»: ԱԳ նախարարն ընդգծեց, որ չի կարող լինել այնպիսի բանակցություն, որում հաշվի է առնվում միայն մեկ կողմի ցանկությունները: Նա միաժամանակ կարևորեց նաև այն միջավայրը, որում հնարավոր է արտահայտել այդ քաղաքական կամքը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search