Artsakhpress

Հասարակական

Ընթանում է Քոչարյանի գործով նիստը. քննության առարկան երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցն է (ուղիղ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։ Նախորդ՝ մայսիսի 14–ի դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։

Ընթանում է Քոչարյանի գործով նիստը. քննության առարկան երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցն է (ուղիղ)

Ընթանում է Քոչարյանի գործով նիստը. քննության առարկան երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցն է (ուղիղ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշենք, որ նախքան գործը նախաքննության պատրաստելը դատարանը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին։

Նախորդ դատական նիստին Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել մեղադրանքի կողմը։ Ըստ դատախազների՝ դեռեւս չեն վերացել Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը։ Երեկ մեղադրանքի վերաբերյալ մի քանի անգամ դիրքորոշում է հայտնել նաեւ երկրորդ նախագահը, իսկ նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ու Հայկ Ալումյանը ծավալուն ելույթ ունեցան, հայտնում է News.am-ը։
Այսօրվա նիստին Քոչարյանի պաշտպանները կշարունակեն ներկայացնել իրենց դիրքորոշումը, ինչից հետո դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու,  ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search