Ամերիկյան իշխանություններն Իրաքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին կարգադրել են լքել երկիրը:
ԱՄՆ-ն դեսպանատան աշխատակիցների մի մասին կարգադրել է լքել Իրաքը. այցագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Դեսպանատնից հայտնել են, որ որոշումը կապված է վերջին շրջանում երկրում ստեղծված լարված իրավիճակի հետ, հայտնում է Tert.am-ը:
Մայրաքաղաք Բաղդադում գտնվող դեսպանատան որոշ աշխատակիցներից բացի Միացյալ Նահանգներ են վերադառնալու նաև քրդական Էրբիլում գտնվող հյուպատոսարանի աշխատողները:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս դեսպանատունը նախազգուշացրել էր Իրաքում իրավիճակի լարման մասին և ԱՄՆ քաղաքացիներին կոչ արել զգոնություն դրսևորել:
Իրավիճակն ազդել է նաև դեպի ԱՄՆ այցագրերի տրամադրման գործընթացի բնականոն ընթացքի վրա. այն ժամանակավորապես դադարեցվել է: