Artsakhpress

Ռազմական

Facebook-ն ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը խստացրել Է Քրայսթչերչի ահաբեկչությունից հետո

Facebook սոցիալական ցանցը Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո խստացնում Է Facebook Live-ի հեռարձակումների քաղաքականությունը եւ ժամանակավորապես կարգելի ուղիղ եթեր դուրս գալ այն օգտատերերին, որոնք խախտում են ցանցի մի շարք կանոններ:

Facebook-ն ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը խստացրել Է Քրայսթչերչի ահաբեկչությունից հետո

Facebook-ն ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը խստացրել Է Քրայսթչերչի ահաբեկչությունից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես, Facebook Live-ը խոստանում Է ժամանակավորապես արգելափակել հեռարձակումների օգտագործումն այն օգտատերերի համար, ովքեր «տալիս են ահաբեկչական խմբավորման հայտարարության հղումն առանց համատեքստի»:

Մարտի 15-ին Քրայսթչերչի (Հարավային կղզի, Նոր Զելանդիա) երկու մզկիթներում տեղի ունեցավ հրաձգություն, որի հետեւանքով, ոստիկանության վերջին տվյալներով, զոհվեց 50 մարդ, եւս 50-ը տուժեց: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը տեղի ունեցածը որակեց ահաբեկչական գործողություն: Սպանության մեղադրանքներ են առաջադրվել 28-ամյա ավստրալացի Բրենտոն Թարանթին: Թարանթը տեսագրել Է մզկիթներից մեկի վրա հարձակումը եւ ուղիղ հեռարձակում վարել սոցիալական ցանցերում:

Ինչպես հայտնել Է Facebook-ի մամուլի ծառայությունը, հրաձգությունից հետո առաջին 24 ժամում հեռացվել Է 1,5 միլիոնից ավելի տեսագրություն, որոնցում պատկերված Է եղել Քրայսթչերչում կատարված հրաձգությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search