Artsakhpress

Տնտեսական

Ստեփանակերտում կայացել է «Արցախի վիճակագրական ներուժի ամրապնդումը» նախագծի շնորհանդես

Կովկասի ինստիտուտի նախաձեռնությամբ և շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ այսօր ԱՀ կառավարության դահլիճում կայացել է «Արցախի վիճակագրական ներուժի ամրապնդումը» նախագծի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է «Արցախի վիճակագրական ներուժի ամրապնդումը» նախագծի շնորհանդես

Ստեփանակերտում  կայացել  է  «Արցախի  վիճակագրական  ներուժի  ամրապնդումը»   նախագծի   շնորհանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  շնորհանդեսին  բացման  խոսքով հանդես  է  եկել  ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը:
Նա   իր  խոսքում  որակյալ և օբյեկտիվ վիճակագրությունն  արդյունավետ    քաղաքականության   նախապայմաններից  մեկն  է  համարել:
«Մենք  չափազանց  շահագրգռված  ենք, որպեսզի իրականացվող  գործընթացներում  ունենանք  բարձր  մակարդակի       վիճակագրություն: Հուսով  եմ, որ  նախագծի   շրջանակներում  իրականացված  աշխատանքները  շարունակական  կլինեն  և  կապահովեն էական  առաջընթաց»,-մասնավորապես  ասել   է  Գ.  Մարտիրոսյանը:
Կովկասի   ինստիտուտի  ավագ  գիտաշխատող, տնտեսագիտության   թեկնածու   Հրանտ  Միքայելյանը,   ներկայացնելով     «Արցախի  վիճակագրական  ներուժի  ամրապնդումը»   նախագիծը,   ասել է, որ   այն արդիական  աշխատանք  է, քանի որ  աշխարհում տվյալների   կիրառումը  շատ  արագ  է  աճում  և  կարիք  է  լինում  դրանց  ավելի  լայն  կիրառումը:
«Արցախի   վիճակագրական  համակարգը, ի  համեմատ   այլ  չճանաչված  պետությունների,  բավականին  լավ  է  աշխատում:   Կարիք  կար, որ  Արցախի  վիճակագրական  տվյալներն  ավելի   մատչելի  դարձնել   և   այդ  ամենը  թվայնացնել, որպեսզի  ավելի   հեշտ  ձևով  իրականացվեն վերահաշվարկները: Հաշվի առնելով  այս  ամենը՝   մենք    մեկ  տարի առաջ    սկսեցինք    այս  նախագիծը:  Աշխարհում  կան  բազմաթիվ  տվյալների   պահոցներ, սակայն դրանք  ներառում են  ճանաչված  պետությունները:   Կարծում  եմ՝  այդ  բացը   կարող  ենք  լրացնել մեր  ունեցած  ուժերով:  Աշխատանքը   բավականին ծավալուն  է,  և  մենք  փորձում  ենք  իրականացնել կանխատեսումներ, տվյալների  հաշվարկներ, ինչպես  նաև   թվայնացնել  այն  տվյալները, որոնք կային  խորհրդային  շրջանում: Այս  նախագծի  սպառողները  կլինեն  ոչ  միայն  պետական համակարգի  աշխատողները, այլև՝ ամբողջ  աշխարհը: Մենք  նաև ակնկալում ենք, որ ներդրողների  կողմից  ավելի մեծ  հետաքրքրություն   կլինի, քանի    որ  արտաքին  հատվածին  վերաբերող  տվյալներ ևս ներկայացվել են, և  դա  էլ  հեշտացնելու  է  իրենց  աշխատանքը»,-  մասնավորապես  ասել է  Հ.  Միքայելյանը:
ԱՀ  ազգային  վիճակագրական  ծառայության  նախագահ   Մանուշ  Մինասյանը  ևս    ողջունելով   ներկաներին,  շնորհակալություն   է  հայտնել   նախագիծն   իրականացնողներին  և   կարևորել  Արցախում  նման  շնորհանդեսների   կազմակերպումը:
«ԱՀ  վիճակագրական  ծառայությունը  95  տարի  շարունակ   հետապնդել  է  մի  նպատակ, այն  է՝ ամփոփել, հավաքագրել, պահպանել  և   հանրայնացնել   մեր  հասարակական-տնտեսական  կյանքի  տարբեր    ոլորտներին  վերաբերող  տվյալները:  Պետք  է  նշեմ, որ    այս   ընթացքում մեր  կառույցը    միշտ փորձել է  պահպանել իր  պրոֆեսիոնալ     անկախությունը, հանրային  շահին ուղղված  իր գործառույթներն  իրականացնել  անաչառության  և  օբյեկտիվության, թափանցիկության    սկզբունքներով՝  պահպանելով  հանդերձ    վիճակագրական գաղտնիք  հանդիսացող  տեղեկությունները:    Շատ  կարևոր է նաև  սպառողներին  արդիական  վիճակագրական  տեղեկատվության    մատուցումը, ինչը  ենթադրում  է, որ այն  պետք  է  զերծ  լինի հակասությունից  և  ունենա միջազգային  համադրելիություն: Այս  առումով   կատարված  աշխատանքը   մեծ  նվեր  է  մեզ  համար, հատկապես,  եթե  հաշվի  առնենք, որ  դա  կատարված  է   պրոֆեսիոնալ  մասնագետների  կողմից:  Այն  հետագա  արդյունքները, որոնք   մենք  կունենանք  այս  աշխատանքի վերջում,  վիճակագրական  բազաների    միջազգային    հասանելիության    մասշտաբը   թույլ   կտա  ապահովել  օտարերկրյա ներդրումները, բարձրացնել   Արցախի  մասին  հետաքրքրվածությունը  և այլն»,-ավելացրել է  Մ.  Մինասյանը:
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ Կարեն Ներսիսյանն  էլ  ասել է. «Կարծում  եմ՝   այս  նախագծի միջոցով կկարողանանք   աշխարհին  ներկայանալ   համադրելիության  ասպեկտով,  և   ինչ-որ  տեղ  նոր  մոտեցումներով: Մեկ  տարի  առաջ   սկսելով  այս  աշխատանքները՝  փորձել ենք  ուրվագծել  այն անելիքները, որոնք  պետք  է համատեղ  իրականացնենք»:
Կ.  Ներսիսյանը     հավելել է, որ   ինքը  պատրաստ  է   այսուհետ  ևս  օժանդակել    այս  ծրագրի  իրականացմանը:
Շնորհանդեսի  մասնակիցներն  իրենց  շնորհակալությունն  են  հայտնել   նախագծի   պատասխանատուներին  և    հանդես  եկել   հարցերով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search