Artsakhpress

Քաղաքական

Զուտ մարդասիրական հարաբերությունների արդյունք է. Ղուլյանը՝ Քոչարյանի գործով ԱՀ նախագահների դիմումի մասին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Երևանում Հայաստանի ԱԺ-ի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի է մասնակցում, այսօր, լրագրողներին հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին Արցախի Հանրապետության երկու նախագահների դիմումին՝ ուղղված ՀՀ դատախազին, ասաց. «Մեր խորհրդարանի պատգամավորներով նույնպես նախորդ ամիսներին այդպիսի միջնորդագիր-խնդրագիր ենք ներկայացրել, որը նույն իմաստն ունի»:

Զուտ մարդասիրական հարաբերությունների արդյունք է. Ղուլյանը՝ Քոչարյանի գործով ԱՀ նախագահների դիմումի մասին

Զուտ մարդասիրական հարաբերությունների արդյունք է. Ղուլյանը՝ Քոչարյանի գործով ԱՀ նախագահների դիմումի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Նշեց, որ այն, ինչ ներկայացվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցություն ունենալու, այլ կալանքը փոխելու  մասին է:
«Ուզում եմ, որպեսզի դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերային հարաբերությունների արդյունքի», - ընդգծեց Ղուլյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը:

     

Քաղաքական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search