Artsakhpress

Հասարակական

Արհեստագործական ուսումնարանը կընդլայնի իրականացվող ծրագրերը. կայացել է ԵՄԱՈՒ հոգաբարձուների խորհրդի նիստը

Այսօր՝ մայիսի 15-ին, տեղի է ունեցել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Արհեստագործական ուսումնարանը կընդլայնի իրականացվող ծրագրերը. կայացել է ԵՄԱՈՒ հոգաբարձուների խորհրդի նիստը

Արհեստագործական ուսումնարանը կընդլայնի իրականացվող ծրագրերը. կայացել է ԵՄԱՈՒ հոգաբարձուների խորհրդի նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ուսումնարանը կարելի է համարել Հայաստանի և Արցախի լավագույն կրթական հաստատություններից մեկը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը ներկայացրել է  2017-2018 և 2018-2019 ուսումնական տարիների գործունեության հաշվետվությունը՝ ընդգծելով, որ ներկայումս ուսումնարանը ունի 160 աշկերտ, 15 արտադրական վարպետ: Նյութատեխնիկական բազան համալրվել է գրեթե բոլոր սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով: Մայիսին ուսումնարանը կթողարկի 40 շրջանավարտ:
Այնուհետև նա ներկայացրել է կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք կլինեն 2019-2020 ուսումնական տարում:
Մասնավորապես՝ այսուհետ ուսումնարանը կվերանվանվի «Եզնիկ Մոզյան արհեստագործական կրթահամալիր», որտեղ հնարավորություն կլինի իրականացնել ինչպես նախնական, այնպես էլ միջին մասնագիտական կրթական ծրագրեր և դասընթացներ մեծահասակների համար:
Վ. Կարապետյանի խոսքով՝ տարեվերջին ստեղծված վերականգնվող էներգետիկայի ոլորտի համար կահավորված ժամանակակից լաբորատորիան հնարավորություն կտա սկսել ոլորտի մասնագետների պատրաստումը: Բացի դրանից, ընթացիկ տարվա մարտ ամսին հուշագիր ստորագրելու բանավոր պայմանավորվածություն է  ձեռք բերվել Ֆրանսիայում գործող լիցեյի հետ, որի շրջանակներում կլինեն ուսանողների փոխանակման և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման ծրագրեր: Վերապատրաստմանն ընդառաջ՝ կկազմակերպվի նաև ցուցահանդես:
Անդրադառնալով ուսումնարանում իրականացվող ծրագրերին՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ ամեն տարի նկատելի առաջընթաց է գրանցվում հաստատության գործունեության մեջ, և հենց ուսումնարանի հաջողություններն են նպաստել վերանայելու կառուցվածքը և կրթական ծրագրերը:
ԱՀ ԿԳՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բերձորում գյուղատնտեսական քոլեջ հիմնելու համար: Առաջիկա օրերին հոգաբարձուների խորհրդի անդամները կայցելեն Արցախ՝ հետագա ծրագրերը քննարկելու համար:
Ն. Աղաբալյանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նոր հովանավորներ գտնելու ուղղությամբ՝ Ստեփանակերտի և Մարտունու արհեստագործական ուսումնարանները ևս վերակազմավորելու համար:
Նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Ռոբերտ Այդաբիրյանն էլ նշել է, որ հիմնական շեշտը պետք է դնել Հայատան-Արցախ համագործակցության վրա՝ գլխավոր ուղղություն համարելով ուսանողների փորձի փոխանակման ծրագրերը:
«Մեծահասակների ուսուցման համար հատկացվել է 45 տեղ: Կան մեծահասակներ, ովքեր համապատասխան պատրաստություն չունեն իրենց աշխատանքում, և այս ծրագիրը կօգնի նրանց ավելի հմտանալու: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հիմնական շեշտը դնում է արհեստագործական կրթության զարգացման վրա, որի անհրաժեշտությունն այսօր ունենք»,- ավելացրել է Ռ. Այդաբիրյանը:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել առաջարկվող փոփոխությունների կարևորությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն կտան նոր հիմքի վրա դնելու վարպետների պատրաստման գործընթացն Արցախում:
Նիստի վերջում Վասպուրակ Կարապետյանը եռամյա ժամկետով վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search