Artsakhpress

Հասարակական

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

ԱՀ առողջապահության նախարարության «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում մայիսի 15-16-ը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկ-մասնագետներ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում իրականացնում են քաղաքացիների անվճար ընդունելություն, խորհրդատվություն՝ անհրաժեշտության դեպքում կատարելով նաև վիրահատություններ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի   խումբ   բժիշկներ Ստեփանակերտում  իրականացնում  են հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ալերգոլոգ  Սաթենիկ  Բախչինյանն  ասել է, որ    «Էրեբունի» բժշկական  կենտրոնը,  Արցախի  հիվանդանոցների  հետ  ունենալով   շարունակական   համագործակցություն, հերթական  անգամ  իրենք  եկել  են    տեղի բնակիչներին բժշկական օգնություն  ցուցաբերելու:
Նրա  խոսքով՝  հիվանդանոցն  ունի  լիարժեք  պայմաններ,  և  ապահովված  է   գրագետ  մասնագետներով  ու  անհրաժեշտ  սարքավորումներով:
Խոսելով  ալերգիկ  հիվանդությունների  մասին՝   մեր զրուցակիցն  ասել է. «Գարունը  համարվում  է  ալերգիաների    սեզոն, և  դրա  համար  ինչպես  ամենուր, այնպես  էլ  այստեղ,  հիվանդների  քանակը  շատ  է:  Գարնանը  հիմնականում    մարդկանց  մոտ ի  հայտ  են  գալիս  սեզոնային  ալերգիաներ, ասթմա  և  այլն:   Մենք   նշանակում ենք  հակաալերգիկ  դեղամիջոցային   բուժումներ: Ալերգիաներն  անբուժելի   հիվանդություններ  չեն, պարզապես   պետք  է  մարդ  համառություն  ունենա  և  կատարի     հետևողական  աշխատանքներ»:
Բժիշկ-ուրոլոգ   Էդուարդ  Վարդանյանն  էլ  ասել է, որ  ինքը տեղի  բժիշկների մասնակցությամբ  արդեն իրականացրել  են   վիրահատություն՝  կատարելով  երիկամների    երկկողմանի  ստենտավորում: Տեղի   մասնագետներն ունեն   մեծ  փորձ, տեսական  բավականին  գիտելիքներ:
Ըստ  Է.  Վարդանյանի՝    կանայք   հիմնականում դիմում  են   ստորին  միզուղիների    բորբոքային  խնդիրներով, տղամարդիկ՝  ադենոմաների   բողոքներով:
Առիթմոլոգիական  ծառայության բաժանմունքի  ղեկավար   Միհրան  Մարտիրոսյանն  էլ   մեզ  հետ  զրույցում  ասել է, որ   ինքը  երկրորդ  անգամ  է  հանրապետական    բժշկական  կենտրոնում:
«Առաջին այցի ժամանակ   հետազոտել եմ  ավելի  քան  100  քաղաքացու:Հիվանդների մի մասն այն  քաղաքացիներն  են, ովքեր վիրահատվել  են   «Էրեբունի» բժշկական   կենտրոնում,  իսկ   մյուս   խումբն  էլ  նրանք  են, ովքեր ունեն   նեղ մասնագետների խորհրդատվության  կարիք:  Նշեմ, որ տեղի  մասնագետները  ցուցաբերում են բարձրակարգ բժշկական  օգնություն: Մեր  այցի ընթացքում տեղի  մասնագետների  հետ  իրականացնում ենք  նաև  փորձի  փոխանակում, համատեղ  կատարում  վիրահատություններ:   Մեր   խմբում  ընդգրկված են  նաև  վնասվածքաբան-օրթոպեդ, նյարդաբան, անոթաբան,  ռևմատոլոգ և  այլն»,- մասնավորապես  ասել է  Մ. Մարտիրոսյանը՝   նշելով, որ  իրենց  այցի  ընթացքում  նախատեսված  է  չորս  բարդ  վիրահատություն:    

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search