Artsakhpress

Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության հեռանկարը» խորագրով քննարկմանը

Տեղի է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի «Քաղաքացիական հասարակության հեռանկարը.

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության հեռանկարը» խորագրով քննարկմանը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության հեռանկարը» խորագրով քննարկմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամփոփելով ԱլԳ քաղաքականությունը և 2020թ. հետո ընկած ժամանակահատվածի համար մշակելով ռազմավարություն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն» խորագրով քննարկումը, որին որպես բանախոսներ ելույթներով են հանդես եկել աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը, ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգը և ԱլԳ քաղաքացիական հասարակության աշխատանքային խմբի անդամ Լեյլա Ալիևան:
Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նման ձևաչափերով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռնում քաղաքացիական հասարակությանը ներգրավվել չափազանց կարևոր խմբակային  քննարկումներում և վերլուծություններում:
Նախարարի խոսքով՝ պատմության ընթացքում Եվրոպայում տեղի ունեցած զարգացումները և պատերազմների աղետը հանգեցրել են միասին աշխատելու ձգտման ամրապնդմանը՝ դրանց կրկնությունը կանխելու համար, և այդ առումով ներկայիս Եվրոպան տարածաշրջանային համագործակցության բազմազան հարթակների մեծ առավելություն ունի, ինչպիսիք են Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ինչպես նաև դրանց շրջանակներում ներկայացված նախաձեռնությունները՝ Վիշեգրադյան քառյակը և Արևելյան գործընկերությունը: «Լինելով տարբեր՝ մենք բոլորս Եվրոպա ենք, երբ խոսքը վերաբերում է արժեքներին, քաղաքակրթական կապերին և քաղաքակրթական համախմբվածությանը: Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ազատություն, օրենքի գերակայություն. սրանք են այն արժեքները, որոնց մասին մենք խոսում ենք: Եվ համագործակցության միջոցով դրանց ամրապնդումը շարունակական խնդիր է: Կարծում եմ, որ Արևելյան գործընկերության ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մենք ամրապնդել ենք մեր պատկանելության զգացումը»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:
«Մեզ համար սա նախ և առաջ վերաբերում է արժեքներին: Եվ, ըստ էության, արժեքների համատեքստում մենք շահում ենք այդ համագործակցությունից։ Այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, համագործակցության արդյունք և արգասիք է: Ես շատ հպարտ եմ այստեղ տեսնել Հայաստանի այդքան պահանջատեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և իրենց հետ մենք ունենք փոխգործակցության տարբեր ձևաչափեր, որոնց շրջանակներում հաճախ քննադատության ենք ենթարկվում: Բայց հենց սա է այն ձևը, որի միջոցով դու փորձարկում ես քո գործողությունները` որպես կառավարություն, փորձարկում ես քո հաշվետվողականությունը: Հայկական պետության էվոլյուցիան իր դրսևորումը գտավ ապրիլ և մայիս ամիսներին: Մենք կառուցում էինք հասարակություն, երկիր՝ մեր ընտրած հստակ մոդելի համաձայն», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ այդ ճանապարհը ոչ միշտ է հարթ եղել, «սակայն շատ հետևողական ենք եղել մեր հասարակության կայունությունը կառուցելու գործում, որպեսզի հնարավոր լինի առարկայականացնել այն, ինչը կոչում ենք հավաքական արժեքներ»:
Հետագա փուլերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ իր կարծիքով առաջնայինն առկա արժեքային համակարգի կարողությունների ամրապնդումն է:
«Եվրոպայի օրակարգում շատ մարտահրավերներ կան կապված ընդհանուր արժեքների հետ, և զգայունությունը չափազանց կարևոր է: Վերջին 10 տարիները վերաբերում են այն Եվրոպայի ստեղծմանը, որը զարգանում է սկսած 1989թ.-ից: Մենք կարող ենք ունենալ համագործակցության տարբեր շրջանակներ, անվտանգության տարբեր ձևաչափեր, պետական օրակարգի ստեղծման տարբեր մոտեցումներ: Մենք բոլորս առաջնորդվում ենք մեր ազգային օրակարգով, ազգային շահերով: Բայց մեր հավաքական Եվրոպական օրակարգի, Արևելյան գործընկերության ամրապնդումը, կարծում եմ, այսպես կոչված Եվրոպայի լայն ճարտարապետության կարևոր մասն է»:
Այնուհետև, ԱԳ նախարարը պատասխանել է Արևելյան գործընկերության երկրները ներկայացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստան-Եվրամիություն գործընկերության արդյունքում նորմատիվ բազայի մերձեցմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության դերին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերություններին և ղարաբաղյան հիմնախնդրին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search