Artsakhpress

Ռազմական

ՀՀ-ում ԱՀ Մշտական ներկայացուցչությունում Մայիսյան Եռատոնի կապակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Ս.թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունում Մայիսյան Եռատոնի կապակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

ՀՀ-ում ԱՀ Մշտական ներկայացուցչությունում Մայիսյան Եռատոնի կապակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

ՀՀ-ում  ԱՀ Մշտական ներկայացուցչությունում Մայիսյան Եռատոնի կապակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի անունից Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալներ են հանձնվել ՀՀ եզդիների ազգային միության մի խումբ անդամների։
ՀՀ-ում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել հայ և եզդի ժողովուրդների պատմական անցյալից եկող ամուր բարեկամությունը: Նա փաստել է, որ եզդի ժողովրդի զավակները վճռական պահերին՝ Սադարապատի ճակատամարտից մինչև ապրիլյան քառօրան, միշտ կանգնած են եղել Հայրեիքի պաշտպանության դիրքերում:
Պարգևատրումից հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը։Նա իր երխտագիտությունը հայտնեց Արցախի Հանրապետության ղեկավարությանը, նախագահ Բակո Սահակյանին՝ իրենց ազնիվ նվիրումը բարձր գնահատելու համար և վերահաստատեց եզդի ժողովրդի
պատրաստակամությունը այսուհետ ևս ծառայելու Հայրենիքին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search