Artsakhpress

Հասարակական

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ մայիսի 17–ին. դատավորը Քոչարյանի կալանքի ժամկետի խնդիր է տեսնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հայտարարել են, որ մայսիսի 17–ին օրվա երկրորդ կեսին պատրաստ են գալ եւ ներկայանալ Քոչարյանի գործով նիստին։

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ մայիսի 17–ին. դատավորը Քոչարյանի կալանքի ժամկետի խնդիր է տեսնում

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ մայիսի 17–ին. դատավորը Քոչարյանի կալանքի ժամկետի խնդիր է տեսնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հայտարարել են, որ մայսիսի 17–ին օրվա երկրորդ կեսին պատրաստ են գալ եւ ներկայանալ Քոչարյանի գործով նիստին։


 Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Միեւնույն ժամանակ պաշտպանն առաջարկեց, որպեսզի դատարանը գնահատի հեռակապի միջոցով երաշխավորողներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու հնարավորությունը։ Նախագահող դատավորը, սակայն հայտարարեց, որ հեռակապի միջոցով չի կարող նախազգուշացնել երաշխավորողներին, քանի որ անձը պետք է անպայման պետք է ներկայանա եւ ստորագրի, որ նախազգուշացվել է։
Դատարանը միեւնույն ժամանակ արձանագրեց, որ մայիսի 19–ին լրանում է  Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը եւ որ մայիսի 17–ին հաջորդում են աշխատանքային օրեր, մինչդեռ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ կամ երկու օր կարող է պահանջվել դատավորից։
Դավիթ Գրիգորյանը հորդորեց պաշտպանական կողմին դիտարկել երեշխավորողների գոնե մայիսի 16–ին–ին ներկայանալու հնարավորությունը։ Պաշտպանները ճշտում են, թե արդյոք Արցախի նախկին եւ ներկա նախագահները կարող են վաղը ներկայանալ դատարան, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները երեկ դատարանին ներկայացրեցին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորությունը։
Արցախի ներկա եւ նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում,  վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search