Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում բացվել է գեղանկարչուհի Ջեմմա Սամսոնյանի «Խաղաղությունից խաղաղություն» խորագրով ցուցահանդեսը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայացել է մեխակավանցի գեղանկարչուհի Ջեմմա Սամսոնյանի «Խաղաղությունից խաղաղություն» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ստեփանակերտում բացվել է գեղանկարչուհի Ջեմմա Սամսոնյանի «Խաղաղությունից խաղաղություն» խորագրով ցուցահանդեսը

Ստեփանակերտում  բացվել է գեղանկարչուհի  Ջեմմա Սամսոնյանի «Խաղաղությունից խաղաղություն» խորագրով ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջացառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել  Ջ. Սամսոնյանը:
Նա    ասել   է, որ  ինքն  ամուսանացել  է  սպայի  հետ,  և   արդեն   յոթ  ամիս  է  ինչ     ապրում  է  Մեխակավանում:
«Հիմնականում  ստեղծագործում  եմ  այն  ժամանակ, երբ  ամուսինս   դիրքերում  է լինում, այդ   կերպ  փորձելով     մենակությունս    կիսել  նկարներիս  հետ: Հիմնականում  նկարում  եմ  տատիկիս, ծաղիկներ, Մեխակավանի  բնությունը, առօրյան: Նաև  աշխատում  եմ  Մեխակավանի  մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնում, որպես  նկարչության  դասատու: Կարծում  եմ՝   ես  էլ  իմ  ներդրում  եմ  բերելու   Արցախին՝ կրթելով   ու դաստիարակելով    երեխաներին, ովքեր  մեծ  հաճույքով  ու  սիրով են   հաճախում  նկարչության   դասերին:  Նախատեսում  ենք  հետագայում  երեխաների  աշխատանքները  ներկայացնել     ցուցահանդեսի»,-մասնավորապես  ասել է  Ջ.  Սամսոնյանը:
 Նա  նշել է,  որ ցուցահանդեսին  ներկայացված  է  46  նկար, որից   42-ը  գրաֆիկա  է, իսկ  4-ը՝  յուղաներկ:
Միջոցառմանը  ներկա   «Գյուրջյան» կիրառական արվեստի  ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ  Յուրի Հովհաննիսյանը  մասնավորապես  ասել  է. «Լինելով   զինվորականի  կին և   ապրելով  սահմանամերձ  համայնքում՝  գեղանկարչուհին    կարողացել է ստեղծել  իր   արվեստի  աշխարհը: Աշխատանքները  բավականին    հետաքրքիր  են. նա  ունի  արվեստագետի    ուրույն  ձեռագիր»:
Դիվիզիայի  հրամանատարի  բարոյահոգեբանական  ապհովման  գծով  տեղակալ  Մանուկ  Բադալյանն  էլ սպայական  ընտանիքների  անունից      շնորհավորել   է   գեղանկարչուհուն՝  նշելով, որ սահմանամերձ  համայնքում  ապրող  զինվորականի  նորաստեղծ  ընտանիքը  ոչ  միայն  զենքով   է  պաշտպանում հող  հայրենին, այլև՝  մատաղ  սերնդին   կրթելով  ու  դաստիարակելով:
Ցուցահանդեսին  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, ԱՀ պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը,ԱՀ  պաշտպանության նախարար   Կարեն  Աբրահամյանը, պետական  այրեր, զինվորականներ. նրանք  շրջել  են  ցոցասրահով, ծանոթացել   նկարներին:
Ցուցահանդեսի   կազմակերպումը   նախաձեռնել  են   Մեխակավանի   զարգացման  ծրագրի  աջակիցներ Նարինե  Քոչարյանը  և  Արևիկ  ՊԵտրոսյանը, ֆինանսավորումն  իրականացվել  է  «Արարիչ» բարեգործական հիմնադրամի  կողմից:
Նշենք, որ  ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև հունիսի 15-ը։ Մուտքն ազատ է: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search