Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է կլոր սեղան՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Այսօր՝ մայիսի 15-ին, «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է «Հայ ավանդական ընտանիք» թեմայով կլոր սեղան՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան:

Ստեփանակերտում կազմակերպվել է կլոր սեղան՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Ստեփանակերտում կազմակերպվել է կլոր սեղան՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանը, ով ողջունել է ներկաներին և շնորհավորել տոնի առթիվ: Նա նշել է, որ ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապանը, կայունության և զարգացման գրավականը:
«Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը: Նրա հիմքն ամուսնությունն է՝ որպես միակ և անբաժանելի կապ՝ տղամարդու և կնոջ միջև: Եկեղեցին ոչ միայն խրախուսում է ամուսնությունը և ընտանիքի կազմումը,այլ նաև հետևում ընտանիք կազմող անձանց հավատարմությանը: Երեխաների հոգևոր և բարոյական կրթության հարցը յուրաքանչյուր ծնողի, հասարակության և պետության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն է: Կան մի շարք պատճառներ՝ երիտասարդ սերնդի՝ հասարակության մեջ առաջացրած բացասական իրավիճակների առումով:Ընթացիկ ճգնաժամից դուրս գալու մեկ ելք կա՝ ազգային ավանդական ընտանիքի ինստիտուտի քարոզչության ուժեղացում և արմատավորում հասարակության ենթագիտակցության մեջ:Մենք գտնում ենք,որ նախանշվող աշխատանքների վերջնանպատակ պետք է հանդիսանա ընտանեկան ավանդական արժեքների վերականգնումը»,-մասնավորապես ասել է Ա.Հայրապետյանը:
Միջոցառմանը ներկա ԱՀ պաշտպանության բանակի հոգևոր սպասավոր Հրայր սարկավագ Հակոբյանն էլ իր ելույթում նշել է, որ ընտանիքի գաղափարը կապված է պսակի խորհրդի հետ: «Ընտանիքն ամուր պահելու համար ամուսնացողները պետք է իրենց ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնան պսակի արարողության ժամանակ տված խոստմանը: Հայ ազգի համար ընտանիքն ու հայրենիքը սրբություններ են, որ նա պիտի պահպանի ու պաշտպանի արժանապատվորեն:Հայը չպետք է թողնի, որ իր սրբության մեջ մահացու մեղքեր մտնեն, անտարբերություն տիրի և իր զավակներն օտարամոլ դառնան: Մեր զավակների ապագան մեր ձեռքերում է, և եթե ժողովուրդն ու եկեղեցին միասնական լինեն,ապա այդ ժամանակ մեզ հաղթել չի լինի՝ ո´չ մարմնավոր, և ո´չ էլ հոգևոր թշնամու կողմից»,-ասել է նա:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, որ պետք է ամեն ինչ արվի , որպեսզի պահպանվի հայ ավանդական կենցաղավարությունն ու ապրելակերպը՝ խուսափելով հանրապետությունում ինչ-որ չափով տիրող եվրոպական մտածելակերպից ու արժեքներից:
Միջոցառմանը ներկաները հանդես են եկել առաջարկներով ու հարցերով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search