Artsakhpress

Միջազգային

Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչև վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը

Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչև 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ:

Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչև վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը

Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչև վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դա ինչպես հետևում է«Գազպրոմ»-ի եռամսյակային հաշվետվությունից՝ տեղեկացնում է Interfax.ru-ն։
Այդ ցուցանիշը նվազագույնն է ընթացիկ տասնամյակի ընթացքում: Առաջին եռամսյակում գազի ներմուծումն ավելի քիչ է եղել միայն 2010 թվականին՝ 4,323 մլրդ խորանարդ մետր: Երկիրը տուժում է արժութային ու ֆինանսական ճգնաժամից, որը նվազեցնում է տնտեսության գնողունակությունը:
Մյուս կողմից՝ հանրապետությունն օգտվում է մատակարարումների դիվերսիֆիկացումից՝ ավելացնելով գազի գնումներն Ադրբեջանում, ինչպես նաև համաշխարհային շուկայում՝ հեղուկացված բնական գազի տեսքով: Ինչպես ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիան պահանջում է նվազեցնել ռուսական գազի գինը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search